Հարգելի հաճախորդներ,
Ծառայությունների որակի և սպասարկման բարելավման նպատակով մեր թիմն անցկացնում է բանկային ծրագրի վերազինման աշխատանքներ, ինչի արդյունքում սեպտեմբերի 23-ից՝ ժամը 18։30-ից մինչև սեպտեմբերի 24-ի՝ ժամը 04։00-ն անհասանելի կլինեն հետևյալ ծառայությունները.
- Idram&IDBank հավելվածում «Բանկինգ» բաժինը,
- IDBanking.am առցանց հարթակը,
- IDBank-ի, Իդրամի, Telcell-ի, Mobidram-ի, EasyPay-ի, Upay-ի տերմինալներով և դրամապանակներով դեպի IDBank-ի հաշիվներ փոխանցումները, վարկերի մարումները,
- IDBusiness Mobile հավելվածը,
- Իրավաբանական անձանց Բանկ-հաճախորդ համակարգը:
Idpay հավելվածով անհասանելի կլինեն միայն հեռախոսահամարի մուտքագրմամբ IDBank-ի քարտերին/հաշիվներին փոխանցումները, իսկ քարտի համարով փոխանցումները կգործեն անխափան:
Անխափան վճարումներ կատարելու համար խնդրում ենք Իդրամ դրամապանակին նախապես ունենալ բավարար միջոցներ կամ բոլոր անհրաժեշտ գործարքներն իրականացնել մինչև նշված ամսաթիվը:
Իդրամի և IDBank-ի տերմինալներով IDBank-ի քարտերի համալրումները հասանելի կլինեն տերմինալների «Փոխանցումներ դեպի քարտեր» բաժնից՝ 1% միջնորդավճարով, իսկ Idram&IDBank հավելվածում դրամապանակից կամ կից քարտերից դեպի IDBank-ի քարտեր փոխանցումները հասանելի կլինեն 0,5% միջնորդավճարով։
IDBank-ի քարտերը կգործեն անխափան վաճառակետերում, առցանց խանութներում, ինչպես նաև բանկոմատներում։
Տեղեկացնենք նաև, որ IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 23-ին, հաճախորդների սպասարկում կիրականացնի մինչև 17:30-ը:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
———
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ