Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ IDBank-ի VISA և Mastercard տեսակի քարտերն ամբողջ աշխարհում աշխատում են անխափան և՛ առցանց, և՛ ֆիզիկական հարթակներում։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության տարածքին, ելնելով VISA և Mastercard ընկերությունների կողմից կիրառված ժամանակավոր սահմանափակումներից` ՌԴ առցանց և ֆիզիկական վաճառակետերում VISA և Mastercard համակարգի ոչ ռուսական բանկերի, այդ թվում IDBank-ի կողմից թողարկված քարտերը, ցավոք, ժամանակավոր չեն գործում։
Ըստ VISA և Mastercard համակարգերի հայտարարության, նշված համակարգերի՝ ՌԴ-ում թողարկված քարտերի համար չեն գործի նաև VISA և Mastercard քարտերի միջև (card2card) միջազգային փոխանցումները։
Ուստի, եթե ցանկանում եք գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան, առաջարկում ենք օգտվել IDpay հավելվածից, որի միջոցով կարող եք ազատորեն կատարել առցանց փոխանցումներ՝ արագ և հարմարավետ։
IDpay դրամապանակին կարող եք կցել ռուսական ցանկացած բանկի VISA, Mastercard և МИР համակարգերի քարտեր և Ռուսաստանից փոխանցում կատարել հայկական ցանկացած բանկի քարտի, ընդ որում՝ լավագույն սակագներով․
- IDBank-ի հաճախորդներին՝ լրացնելով միայն ստացողի՝ հաշվին կցված հեռախոսահամարը՝ ընդամենը 0,5% միջնորդավճարով,
- Այլ բանկերի հաճախորդներին՝ լրացնելով ստացողի քարտի համարը՝ ընդամենը 0,9% միջնորդավճարով։
Նույն հարմարավետությամբ Դուք կարող եք գումար փոխանցել Հայաստանից Ռուսաստան Idram&IDBank հավելվածով, ընդամենը 0,9% միջնորդավճարով՝ լրացնելով միայն ստացողի հեռախոսահամարը։ Փոխանցման հասցեատերը գումարը կստանա իր IDpay հաշվին և կկարողանա փոխանցել իր ռուսական ցանկացած՝ VISA, Mastercard և MИР համակարգի քարտերին։
Ի՞նչ ենք առաջարկելու մոտ ապագայում․
Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպենք ArCa-МИР համակարգի քարտերի թողարկում, որոնք կաշխատեն ՀՀ-ում, ՌԴ-ում, Բելառուսում, Վիետնամում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքիայում։
Հետևեք նորություններին մեր պաշտոնական կայքում և սոցցանցերի էջերում։