Հայտարարություն

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ IDBank-ի VISA և Mastercard տեսակի քարտերն ամբողջ աշխարհում աշխատում են անխափան և՛ առցանց, և՛ ֆիզիկական հարթակներում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության տարածքին, ելնելով VISA և Mastercard ընկերությունների կողմից կիրառված ժամանակավոր սահմանափակումներից` ՌԴ առցանց և ֆիզիկական վաճառակետերում VISA և Mastercard համակարգի ոչ ռուսական բանկերի, այդ թվում IDBank-ի կողմից թողարկված քարտերը, ցավոք, ժամանակավոր չեն գործում։

Ըստ VISA և Mastercard համակարգերի հայտարարության, նշված համակարգերի՝ ՌԴ-ում թողարկված քարտերի համար չեն գործի նաև VISA և Mastercard  քարտերի միջև (card2card) միջազգային փոխանցումները։

Ուստի, եթե ցանկանում եք գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան, առաջարկում ենք օգտվել IDpay հավելվածից, որի միջոցով կարող եք ազատորեն կատարել առցանց փոխանցումներ՝ արագ և հարմարավետ։

IDpay դրամապանակին կարող եք կցել ռուսական ցանկացած բանկի VISA, Mastercard և МИР համակարգերի քարտեր և Ռուսաստանից փոխանցում կատարել հայկական ցանկացած բանկի քարտի, ընդ որում՝ լավագույն սակագներով․

  • IDBank-ի հաճախորդներին՝ լրացնելով միայն ստացողի՝ հաշվին կցված հեռախոսահամարը՝ ընդամենը 0,5%  միջնորդավճարով,
  • Այլ բանկերի հաճախորդներին՝ լրացնելով ստացողի քարտի համարը՝ ընդամենը 0,9% միջնորդավճարով։

Նույն հարմարավետությամբ Դուք կարող եք գումար փոխանցել Հայաստանից Ռուսաստան Idram&IDBank  հավելվածով, ընդամենը 0,9% միջնորդավճարով՝ լրացնելով միայն ստացողի հեռախոսահամարը։ Փոխանցման հասցեատերը գումարը կստանա իր IDpay հաշվին և կկարողանա փոխանցել իր ռուսական ցանկացած՝ VISA, Mastercard և MИР համակարգի քարտերին։

Ի՞նչ ենք առաջարկելու մոտ ապագայում․

Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպենք ArCa-МИР համակարգի քարտերի թողարկում, որոնք կաշխատեն ՀՀ-ում, ՌԴ-ում, Բելառուսում, Վիետնամում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքիայում։

Հետևեք նորություններին մեր պաշտոնական կայքում և սոցցանցերի էջերում։

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 10.03.2022 06:46
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт