IDBank-ը իրականացնում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը

2022 թվականի փետրվարի 25-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.

  • Ընդհանուր ծավալը՝ 1 500 000 000 ՀՀ դրամ
  • Քանակը՝ 150 000 հատ
  • Անվանական արժեքը՝ 10 000 ՀՀ դրամ
  • Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
  • Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 9.25%
  • Մարման ամսաթիվ- մայիսի 25, 2024թ․
  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ։

AMANLBB2GER8 տարբերակիչ ծածկագրով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022թ.-ի մայիսի 18-ը ներառյալ հրապարակային առաջարկի միջոցով։

Լրացնելով համապատասխան հայտը և ներկայացնելով Բանկ՝ կարելի է ձեռք բերել դրամային պարտատոմսերը, որոնց վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան (տարբերակիչ ծածկագիր, անվանական արժեք, քանակ, տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն, արժեկտրոնի վճարման օր և պարտատոմսերի մարման օր) կարտացոլվի Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում։          

IDBank-ի 2022թ․ երկրորդ           թողարկման դրամային           պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է           հետևյալ հղմամբ։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 25.02.2022 05:53
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт