Փոփոխություն Բանկի խորհրդի կազմում

Փոփոխություն Բանկի խորհրդի կազմում

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի կառուցվածքի փոփոխությունից հետո 2024 թվականի փետրվարի 14-ին փոփոխություն է կատարվել «ԱյԴի Բանկ» ՓԲԸ խորհրդի կազմում։

Ներկայում Բանկի Խորհրդի կառուցվածքը հետևյալն է

Արթուր Ջավադյան – Պարոն Ջավադյանը 1989-1991թթ․ զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ «Երևան» բանկում, իսկ 1997-2000 թթ.՝ «ՀայԻնվեստբանկում»: 1997-2020 թթ․ զբաղեցրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի, Կենտրոնական բանկի նախագահի խորհրդականի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի, Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնները։ 2008-2020 թթ․ եղել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը, ՈՒՎԿ «Ազգային Հիփոթեքային Ընկերության» խորհրդի նախագահը, ՈՒՎԿ «Բնակարան երիտասարդների համար», վարկային բյուրո «ACRA», «ԱրՔա» համակարգեր, «Հայինկասացիա» ՓԲԸ, ինչպես նաև Հայաստանի ֆոնդային բորսայում խորհրդի անդամ։ 2020 թվականից նա հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան է։

Կարեն Մարգարյան - Կարեն Մարգարյանը տնտեսագիտության դոկտոր է, տեխնիկական գիտությունների թեկնածու` ավելի քան 37 տարվա փորձով ղեկավար պաշտոններում: Ներկայումս Երևանի Հայ-ռուսական համալսարանի մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրենն է։ 2016 թվականից «ԱյԴի Բանկ» ՓԲԸ խորհրդի անդամ է։ 2022 թվականից GFN.AM-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Ունի գիտական կոչումներ և հեղինակ է տնտեսագիտության ու կառավարման վերաբերյալ ավելի քան հիսուն գիտական աշխատությունների։ Կարեն Մարգարյանը հայտնի է նաև որպես տասից ավելի գեղարվեստական վեպերի հեղինակ։

Ֆերնանդո Կաստինյեիրաս – Պարոն Կաստինյեիրասը միացել է «Արթուր Անդերսենին» 1990թ․-ին Մադրիդում՝ ունենալով դրամական շուկայի բրոքերի երկու տարվա փորձ: 1996-2002թթ․ նա ձեռնարկել է չորսամյա միջազգային փորձի ծրագիր՝ Լոնդոնի Գլոբալ ներդրումային բանկային խմբում իր աշխատանքին զուգահեռ: 2002թ.-ին Ֆերնանդոն դարձել է Management Solutions (MS) միջազգային խորհրդատվական ընկերության համահիմնադիրը: 2016 թ․-ից նա Athos Capital, SGEIC, S.A.-ի հիմնադիրն է, նախագահն ու գործադիր տնօրենը։

Ելենա Խաչվանքյան - Ելենա Խաչվանքյանը ֆինանսների և կառավարման մասնագետ է, ունի ակադեմիական և գործնական մեծ փորձ: Ներկայում զբաղեցնում է խորհրդատուի պաշտոն մի շարք միջազգային ֆինանսական հաստատություններում՝ մասնագիտանալով պետական ֆինանսների և պետական կառավարման ոլորտներում: Նա մեծ փորձ ունի ռազմավարական պլանավորման, լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի, հարկաբյուջետային ռիսկերի գնահատման և զարգացման ֆինանսավորման մեջ: Երկարամյա փորձը ներառում է առանցքային պաշտոններ բիզնես խորհրդատվության, ՓՄՁ ռազմավարության մշակման և ֆինանսական կառավարման ոլորտներում Vallex ընկերությունների խմբում։ Բացի այդ, Ելենան ավարտել է ecoDa-ի European Board Diploma ծրագիրը, որի արդյունքում ձեռք է բերել կորպորատիվ կառավարման ոլորտում ժամանակակից գիտելիքներ:

Անդրեաս Բլազե – Պարոն Բլազեն ունի 15 տարվա բազմազան փորձ մասնավոր կապիտալի, ներդրումային բանկային գործունեության, տեխնոլոգիաների, մանրածախ առևտրի, ավտոմոբիլային և կառավարման խորհրդատվության ոլորտներում, մասնավորապես՝ ներդրումների, պորտֆելի կառավարման, թվային փոխակերպման և գործառնական կառավարման մեջ: 2024 թ․-ի հունվարից նա հանդիսանում է Գործառնական գործընկեր AURELIUS Wachstumskapital-ում (Գերմանիա): Նա զբաղեցրել է առանցքային պաշտոններ CECONOMY AG-ում և եղել է Միաձուլումների և ձեռքբերումների (M&A) ռազմավարության տնօրեն Federal-Mogul-ում (ԱՄՆ):

Միաժամանակ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Խորհուրդը լքել են Վարդան Դիլանյանը, Ավետ Միրաքյանը և Ալեքսեյ Կոմարը։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.02.2024 10:28
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт