IDBank-ը դոլարային պարտատոմսերի հերթական տրանշն է թողարկել

IDBank-ը սույն թվականի ապրիլի 5-ին հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2HER6 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տրանշը։

Արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5 մլն դոլար։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 3%, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումը կիրականցվի եռամսյա պարբերականությամբ։

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի ապրիլի 5-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ «IDBank-ի պարտատոմսեր գնելու գործընթացը հնարավորինս պարզեցված է, իսկ արդեն ձեռք բերված պարտատոմսերի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է տեսնել Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնում։ Այդտեղ նշվում են պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման և պարտատոմսերի մարման օրերը», - ասում է Արման Ասատրյանը։

IDBank-ի պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել համապատասխան հայտը և ներկայացնել Բանկ։ IDBank-ի 2021թ․ հինգերորդ թողարկման պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. Թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 05.04.2022 02:52
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт