Անելիք Բանկը հայտարարում է խաղարկություն` անվանական արժեկտրոնային պարտատոմսեր ձեռքբերողների համար: Խաղարկությունը տեղի կունենա 2017 թվականի հունվարի 20-ին, ժամը 12:00-ին: Հաղթողին շնորհվելու է 2 հոգու համար նախատեսված ուղեգիր:
Խաղարկությունը կցուցադրվի ուղիղ հեռարձակմամբ Անելիք Բանկի յութուբյան և ֆեյսբուքյան էջերում` https://www.youtube.com/user/AnelikBankArmenia և https://www.facebook.com/AnelikBankArmenia/:
«Այս խաղարկությամբ մենք շարունակում ենք Անելիք Բանկում ձևավորված ավանդույթը՝ հաճելի անակնկալներ մատուցելով մեր հաճախորդներին: Այս դեպքում մենք հնարավորություն ենք ընձեռել Անելիք Բանկի կողմից թողարկված արժեկտրոնային պարտատոմսեր ձեռքբերած բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին շահել ուղեգիր դեպի եվրոպական խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը՝ Լոնդոն կամ Ֆրանկֆուրտ, ըստ հաղթողի ցանկության: Կարծում եմ, որ այս ուղևորությունը մեր հաջողակ հաճախորդի և նրան ընկերակցողի համար լավ հնարավորություն կլինի հանգստանալ ամանորյա տոներից հետո և վերադառնալ հետաքրքիր տպավորություններով»,- ասել է «Անելք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ, Բիզնեսի զագրացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:
Նշենք, որ թողարկված պարտատոմսերն ամբողջ ծավալով և հաջողությամբ տեղաբաշխվել են նախատեսված ժամկետում: Պարտատոմսերը դոլարային են, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ 6-ամիս: