IDBank-ն ընդլայնում է 24/7 շուրջօրյա սպասարկման համակարգերի ցանցը
24/7 հերթական համակարգը գործարկվել է Մաշտոցի 48 հասցեում. այն հնարավորություն է տալիս օգտվել 200+ ծառայություններից` առանց հերթերի և հաճախորդին հարմար պահին:

24/7 համակարգով շաբաթական 7 օր, 24 ժամ հնարավոր է կատարել բանկային գործարքներ. կանխիկի մուտքագրում/ելքագրում, վարկերի մարում, տարբեր հաշիվների համալրում, կոմունալ վճարումների կատարում և այլն։

IDBanking 24/7 համակարգերը գործում են նաև IDBank-ի գլխամասային գրասենյակին հարակից տարածքում, Բաղրամյան մասնաճյուղում, Հասրաթյան 4, Տերյան 105 հասցեում, Բանկի Վանաձորի մասնաճյուղում: Առաջիկայում Բանկը նախատեսում է էլ ավելի ընդլայնել 24/7սպասարկման գոտիների և համակարգերի ցանցը՝ քաղաքացիներին հասանելի դարձնելու ծառայությունների առավել լայն շրջանակ։

IDBank-ի ռազմավարական հիմնական նպատակներից մեկը նոր տեխնոլոգիաների և նորարարական պրոդուկտների ներդրումն է, որոնք  թույլ կտան հաճախորդներին արագ և հարմարավետ  պայմաններում օգտվել բանկային ծառայություններից:
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.02.2023 05:16
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт