Հարգելի՛ հաճախորդներ,
Պարետի՝ 24․03․20 թ․-ին կայացված թիվ 14 որոշմամբ ֆինանսական կազմակերպությունները շարունակում են գործունեությունը՝ «անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունն ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով»։
IDBank-ի բոլոր մասնաճյուղերը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ խստորեն հետևելով անվտանգության բոլոր նորմերին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային հիվանդության բարդություններ հիմնականում առաջանում են տարեցների շրջանում, Բանկն ամբողջ օրվա ընթացքում և հատկապես ժամը 10-12-ը առանց հերթի և արագ կսպասարկի 60-ից բարձր տարիքի անձանց։ Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ սոցիալական հեռավորության պահպանման նպատակով խստորեն վերահսկվում է Բանկում գտնվող անձանց թիվը, ուստի Ձեր հերթին Բանկի տարածքից դուրս չսպասելու համար խնդրում ենք նախապես հերթագրվել առցանց՝ Early one համակարգի միջոցով:
Ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս բանկային և ոչ բանկային գործարքները կատարել հեռահար եղանակով՝ օգտվելով IDBanking.am առցանց հարթակից, Idram հավելվածից և հանրապետության տարբեր հատվածներում տեղադրված IDBanking 24/7 գոտիներից։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 59 33 33 հեռախոսաամարով։
Առողջ եղեք։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ