Կարևորելով երկրի տնտեսական ակտիվության խթանումը՝ IDBank-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում սկսում է վարկային հայտերի ընդունումը։
Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու տնտեսավարողներին` նրանց հնարավորություն տալով ներգրավել մատչելի ֆինանսական ռեսուրսներ, որոնք կօգտագործվեն նոր մարտահրավերների պայմաններում գործունեության շարունակականությունն ապահովելու համար։
Վարկերը համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման սկզբունքով տրամադրվելու են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Վարկային միջոցների տրամադրման պայմանները սահմանվում են կառավարության տնտեսական աջակցության կոնկրետ միջոցառումից, ինչպես նաև վարկային միջոցների տրամադրման նպատակներից կախված։ Բանկի կողմից հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման, սպասարկման և այլ միջնորդավճարներ չեն գանձվելու։
Արտոնյալ պայմաններով վարկերից օգտվելու համար վարկառուներն արդեն իսկ կարող են առցանց դիմում ներկայացնել Բանկ՝ https://www.idbank.am/content/contacts/ հղումով՝ ընտրելով «Վարկեր» թեման և լրացնելով պահանջվող բոլոր դաշտերը, ինչպես նաև [email protected] էլ․ փոստի հասցեով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել +374 77 04 40 99 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայքէջ։