Հայտարարություն

Հարգելի՛ հաճախորդ, 

Տեղեկացնում ենք, որ փոփոխություն է տեղի ունեցել IDBank-ի Ավանդների և Խնայողական հաշիվների պայմաններում։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ս/թ ապրիլի 27-ից։

Նշենք, որ կատարված փոփոխությունները չեն ազդում արդեն գործող ավանդների վրա, իսկ ավանդի երկարաձգման դեպքում կգործեն նոր պայմանները։

Շտապում ենք հիշեցնել, որ առցանց տարբերակով՝ Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am հարթակով ավանդ ներդնելիս գործում է ավելի բարձր և շահավետ տոկոսադրույք ՀՀ դրամով ավանդների համար տոկոսադրույքը բարձր է 0.5 %-ով, իսկ ԱՄՆ դոլարով ավանդների համար՝ 0,25 %-ով։

Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am հարթակով հնարավոր է առանց Բանկ այցելելու բացել անվճար հաշիվներ՝ հաշված վայրկյանների ընթացքում։

Նոր ավանդ կամ խնայողական հաշիվ բացելիս հնարավոր հարցերի և խնդիրների առաջացման դեպքում խնդրում ենք զանգահարել Բանկի (+37460) 273333, (+37410) 593333, (+37412) 333333, հեռախոսահամարներով, գրել Բանկի պաշտոնական կայքի առցանց սպասարկման կենտրոնին, Բանկի պաշտոնական էջերին սոցիալական ցանցերում կամ այցելել մոտակա մասնաճյուղ։

Փոփոխությունները տեսնելու համար այցելեք հետևյալ հղումով։

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт