Քարտային գործարքների ծանուցման փոփոխություն

Սիրելի՛ հաճախորդներ,

Ուրախ ենք հայտարարել, որ թարմացնելով Idram&IDBank հավելվածը, Ձեր IDBank-ի քարտերով կատարված գործարքների վերաբերյալ ծանուցումները հնարավորություն կունենաք ստանալ ոչ միայն SMS-ի միջոցով, այլ նաև Push ծանուցմամբ՝ անմիջապես Idram&IDBank հավելվածում։

Դուք ազատ եք ընտրելու ծանուցման տեսակը, այսինքն՝ կարող եք ստանալ միայն Push կամ միայն SMS ծանուցումներ, կամ երկուսը միաժամանակ։ Ընդ որում Push և SMS ծանուցումների համար նվազագույն սահմանաչափը կարող է տարբեր լինել։

Push ծանուցումները կարող եք ստանալ լիովին անվճար նվազագույնը 500 ՀՀ դրամի (100 RUB/1 USD/1 EUR) չափով գործարքների համար, որը կարող եք փոխել ցանկացած պահի՝ ըստ անհրաժեշտության։

Միևնույն ժամանակ Դուք հնարավորություն կունենաք փոխել գործարքների նվազագույն սահմանաչափը նաև SMS-ով ծանուցման համար․ սկսած մարտի 17-ից ծառայությունը հասանելի կլինի նվազագույնը 500 ՀՀ դրամի (100 RUB/1 USD/1 EUR) չափով գործարքների համար, իսկ մեկ SMS-ի համար կսահմանվի 15 ՀՀ դրամ սակագին։

Նշենք, որ գործարքների տեխնոլոգիական մաս կազմող տեղեկությունները (3DS OTP, քարտի ակտիվացում, PIN-ի փոփոխություն և այլն), Դուք կշարունակեք ստանալ ARCA-ից SMS հաղորդագրությունների միջոցով՝ անվճար։  

Push և SMS ծանուցումները ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու, ծանուցման տեսակն ու նվազագույն սահմանաչափն ընտրելու համար անհրաժեշտ է մուտք գործել Idram&IDBank հավելվածի «Ավելին» բաժին, «Ծանուցումներ» ենթաբաժնից ընտրել «IDBank-ի ծանուցումներ»-ը և կատարել համապատասխան կարգավորումները։

Կարգավորումների յուրաքանչյուր փոփոխությունից հետո IDBank-ում գրանցված Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք ծանուցում կատարված փոփոխությունների մասին։

Եթե դեռ չեք օգտվում Idram&IDBank հավելվածից, ապա կարող եք ներբեռնել այն այստեղ։
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 02.03.2022 05:41
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт