Երկարաձգվում է «Հյուրերի մուտք բիզնես սրահ» արշավը

Երկարաձգվում է «Հյուրերի մուտք բիզնես սրահ» արշավը

«Հյուրերի մուտք բիզնես սրահ» արդեն սիրված արշավի ժամկետները երկարաձգվում են։

2025թ․-ի դեկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես գործող, այնպես էլ նոր պատվիրված Travel, Visa Signature, Visa Infinite, Visa Infinite Special Edition տեսակի Քարտերի Քարտապանները ունեն օդանավակայանների բիզնես սրահներում հյուրի մուտքի հնարավորություն հետևյալ քանակությամբ, եթե արդեն իսկ չեն սպառել այցերը 11․02․2025-08․12.2025թ ընկած ժամանակահատվածում՝

  • Travel – 2 հյուրի հնարավորություն արշավի շրջանակում
  • Visa Signature – 4 հյուրի հնարավորություն արշավի շրջանակում
  • Visa Infinite – 6 հյուրի հնարավորություն արշավի շրջանակում
  • Visa Infinite Special Edition – անսահմանափակ հյուրերի հնարավորություն արշավի շրջանակում

Օդանավակայանի բիզնես սրահ յուրաքանչյուր այցին սահմանվում է 1 հյուրի անվճար մուտքի հնարավորություն։

Այս արշավը «Հյուրերի մուտք բիզնես սրահ» արշավի շարունակությունն է։ Հետևաբար, մինչև 08.12.2025 թվականը օգտագործված հյուրերի այցելությունները վերականգնման ենթակա չեն, ինչը նշանակում է, որ եթե մինչև նշած ժամկետն արդեն իսկ սպառել եք այցելությունների քանակը, դրանք երկարաձգման ընթացքում չեն վերականգնվելու։

Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 16.12.2025 11:20
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт