Բազմաթիվ idcoin-եր Սև ուրբաթի շրջանակում

Բազմաթիվ idcoin-եր Սև ուրբաթի շրջանակում

Միանգամից երկու նոր արշավ Սև ուրբաթին, երբ կարող եք գնել երկար սպասված իրերը, կատարել հերթական վճարումներն ու ստանալ շա՜տ idcoin-եր։ 

Եվ այսպես, 2025թ․ նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը ինչպես գործող, այնպես էլ IDBank-ի նոր պատվիրված Visa տեսակի քարտով տեղական և միջազգային վճարային գործարքներ կատարելիս՝ կստանաք մինչև 1.5% idcoin բոլոր վճարային գործարքների համար, բացառությամբ՝ հետևյալ ոլորտների առևտրի և սպասարկման կետերում կատարված գնումների համար՝

  • հեռահաղորդակցման ծառայություններ,
  • կոմունալ ծառայություններ, էլեկտրոնային փողեր,
  • խաղադրույքներ,
  • պետական մարմինների վճարումներ (հարկեր, տուրքեր և այլ վճարներ),
  • բարեգործական հանգանակություններ,
  • Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող այլ ծառայություններ։

Արշավի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Երկրորդ արշավի շրջանակում 2025թ․ նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը կատարելով վճարումներ Idram&IDBank հավելվածով Իդրամ QR-ի միջոցով «Տուն և այգի», «Հագուստ և կոշիկ», ինչպես նաև «Էլեկտրոնիկա» կատեգորիաներում՝ կստանաք մինչև 5% ակնթարթային idcoin։

     Իդրամի կայքում հրապարակված են նշված կատեգորիաներում ընդգրկված գործընկերների ցանկը.

  • «Տուն և այգի» կատեգորիան ներկայացված է հետևյալ հղմամբ։
  • «Հագուստ և կոշիկ» կատեգորիան ներկայացված է հետևյալ հղմամբ։
  • «Էլեկտրոնիկա» կատեգորիան ներկայացված է հետևյալ հղմամբ։

Յուրաքանչյուր արշավի շրջանակում մեկ հաճախորդին բոլոր վճարումների դիմաց հանրագումարային ենթակա է հաշվարկման և տրամադրման առավելագույնը 10 000 idcoin (հարկումից հետո):

Արշավի մանրամասները՝ այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 26.11.2025 02:23
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт