IDBank-ի հովանավորությամբ Հայաստանի ԻԹՖ Թայեքվոնդոյի ազգային հավաքականը Բելառուսի Մինսկ քաղաքում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը մասնակցել է ԱՊՀ բաց գավաթ - ԻԹՖ Թայեքվոնդոյի աշխարհի գավաթի առաջնությանը։
Արդյունքում ունենք 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Վետերանների մրցաշարում հաղթող է ճանաչվել Արսեն Սիմոնյանը։ Արծաթ են նվաճել Հենրիկ Սիմոնյանը, Կառլեն Սիմոնյանը և Հարություն Տեր-Պետրոսյանը։ Բրոնզե մեդալակիր են դարձել Համլետ Ալոյանը, Գոռ Հարությունյանը, Ալեքսանդր Նազարյանը և Ուկրաինայում մեր թիմին միացած Դանիիլ Կիմը։
«IDBank-ի շնորհիվ է, որ Հայաստանի թայեքվոնդոյի ազգային հավաքականն ամբողջ կազմով մասնակցեց ԱՊՀ բաց գավաթի առաջնությանը։ Սա շատ կարևոր մրցաշար էր մեզ համար, որից պատվով դուրս եկանք։ Նման փոքր պատվիրակությամբ ունենք 8 մեդալ»,- նշել է Ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանը։
IDBank-ի անակնկալներն այդքանով չեն սահմանափակվել։ Այսօր ԻԹՖ Ազգային հավաքականը հյուրընկալվել էր IDBank-ում։ Վետերանների մրցաշարի ոսկե մեդալակիրն ու երեխաները նվերներ ու դրամական պարգև ստացան Բանկի կողմից։
IDBank-ը շարունակում է ակտիվորեն աջակցել Հայաստանում սպորտի և մշակույթի զարգացմանը։ Բանկը՝ իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում մեծ տեղ է հատկացնում կրթությանն ու սպորտին։ «Ուրախ ենք, որ IDBank-ն իր լուման է ներդրել Հայաստանն արտերկրում հերթական անգամ պատվով ներկայացնելու գործում։ Հուսով ենք, որ IDBank-ի աջակցությունը կնպաստի հավաքականի հետագա զարգացմանը և հիմք կհանդիսանա նորանոր հաջողությունների համար»,- նշել է Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։