IDBank-ը երազանքներ է իրագործել
Սահմանամերձ Բերքաբերի երեխաներին IDBank-ի աշխատակիցները տոն են պարգևել` Ամանորին ընդառաջ նախաձեռնելով արդեն իսկ ավանդույթ դարձած «Նվիրիր երազանք» սոցիալական աջակցության ծրագիրը։
Այս տարի «Նվիրիր երազանք» ծրագրի շրջանակում Բանկի թիմը փորձեց Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի երեխաներին անակնկալներով լի օր պագևել, սերմանել սեր և բարություն՝ իրականացնելով նրանց երազանքները:

Ծրագրի շրջանակում երեխաների ամանորյա ցանկություններից բացի Բանկի աշխատակիցները երեխաներին նաև ձմեռային տաք հագուստով ու կոշիկով են ապահովել:

Նվերները հանձնելու նպատակով Բանկի աշխատակիցներից կազմված թիմը մեծ եռանդով ու ոգևորությամբ ուղևորվեց Բերքաբեր գյուղ` անձամբ հանդիպելու երեխաներին և հանձնելու նվերները: Իրականացավ 52 երեխայի երազանք:

Նշենք, որ ծրագիրը կրում է շարունակական բնույթ․ ամեն տարի Ամանորին ընդառաջ Բանկի թիմի կողմից ընտրվում է սոցիալապես անապահով համայնք՝ նպատակ ունենալով Ամանորի շեմին իրականացնել փոքրիկների ամենանվիրական ցանկությունները՝ նվիրելով երազանք և սերմանելով բարության ու հույսի ծիլեր:

Նվիրիր երազանք.jpg
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт