IDBank-ի քարտերն այսուհետ հնարավոր է ակտիվացնել բանկոմատի միջոցով
Հաճախորդները նաև հնարավորություն ունեն ստեղծել PIN կոդ։ Քարտային նոր մշակույթի մասին հայտարարած IDBank-ը բացի նոր քարտատեսակներից առաջարկում է նոր՝ արդիական լուծումներ. hաշվի առնելով թվայնացման ժամանակակից միտումները՝ IDBank-ն այլևս քարտի հետ թղթային PIN կոդ չի տրամադրում։ Հաճախորդն ինքն է ակտիվացնում քարտը բանկոմատի միջոցով և ստեղծում է քառանիշ PIN կոդ, ինչը, բացի հարմարավետությունից, ապահովում է նաև տեղեկատվական անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ։ Ստանալով քարտը, կատարեք քայլերի հետևյալ հաջորդականությունը․ - Քարտը մուտքագրեք բանկոմատի մեջ - Ընտրեք «Ակտիվացնել քարտը» կոճակը - Մուտքագրեք Ձեր՝ բանկում գրանցված հեռախոսահամարին ստացված քարտի ակտիվացման մեկանգամյա ծածկագիրը - Այնուհետև համակարգի պահանջով ստեղծեք քառանիշ PIN կոդ։ Ծառայությունն առայժմ հասանելի է IDBank-ի, Ամերիաբանկի, Արդշինբանկի, ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և նման հնարավորություն ունեցող այլ բանկոմատներում: Բանկը շարունակաբար ընդլայնում է մատուցվող թվային ծառայություններն ու նոր լուծումներ առաջարկում հաճախորդի հարմարավետության համար։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт