IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում

IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում

IDBank-ը, առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում, ներկայացնում է նոր Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը, որի միջոցով ճանապարհորդները կարող են օգտվել հարմարավետ և պրեմիում դասի ծառայություններից ու արտոնություններից՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Սահմանելով նոր նշաձող հարմարավետ ճանապարհորդությունների համար՝ քարտն առաջարկում է հետևյալ հատուկ առավելությունները՝

  • 20 եվրոյին համարժեք Welcome Bonus նոր քարտապանների համար, որը փոխանցվում է անմիջապես Ձեր Wizz օգտահաշվի դրամապանակին (Wizz Account wallet),
  • Անվճար Wizz Air Discount Club Standard անդամակցություն, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել ավիատոմսեր զեղչված արժեքով և օգտվել լրացուցիչ ծառայությունների համար տրամադրվող զեղչերից,
  • 10% idcoin GetTransfer.com-ի միջոցով կատարված վճարումների համար,
  • Մինչև 3% քեշբեք (cashback) Wizz Air-ից կատարված գնումների համար,
  • Մինչև 1,5% քեշբեք (cashback) ռեստորաններում, սուպերմարկետներում, կացության, հագուստի և նորաձևության ոլորտներում վճարումներ կատարելիս,
  • Մինչև 1% քեշբեք (cashback) այլ վճարումներից, որոնք փոխանցվում են անմիջապես Ձեր Wizz օգտահաշվի դրամապանակին (Wizz Account wallet)։

Քեշբեքերի նկատմամբ կիրառելի է ամսական առավելագույն սահմանաչափ՝ 20,000 դրամ գումարի չափով (համարժեք եվրո)՝ օրացուցային ամսվա ընթացքում կատարված քարտային գործարքների նկատմամբ։ Քեշբեքը հաշվարկվում է նվազագույն 5,000 ՀՀ դրամի չափով գործարք կատարելու դեպքում։

Քարտապաններն ունեն նաև Հայաստանում Visa Premium դասի քարտատեսակների համար նախատեսված հատուկ արտոնություններ․

  • 50% զեղչ ճամփորդական ապահովագրության և պահատեղերի վարձակալության համար,
  • մուտք օդանավակայանների բիզնես սրահներ,
  • անվճար Fast Track՝ միջազգային և Զվարթնոց օդանավակայաններում,
  • մինչև 20% զեղչ Avis ավտովարձույթի ծառայություններից օգտվելիս և Visa-ի կողմից հասանելի այլ արտոնություններ։

Քարտի թվային տարբերակն արդեն հասանելի է, իսկ ֆիզիկական քարտը հնարավոր կլինի պատվիրել շուտով։

IDBank-ի Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտի արտոնությունների և պայմանների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 15.09.2026 05:54
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт