10 000 000 դրամ՝ «Քեզ համար, Հայաստան» Հեռուստամարաթոնին

IDBank-ը 10 000 000 դրամ է նվիրաբերել «Քեզ համար, Հայաստան» 27-րդ Հեռուստամարաթոնին

IDBank-ը միացել է Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա թվով 27-րդ հեռուստամարաթոնին՝ նվիրաբերելով 10 000 000 ՀՀ դրամ։ Հեռուստամարաթոնի նախանշած ծրագրերը շատ կարևոր ու հրատապ են մեր երկրի համար և լիովին համահունչ են IDBank-ի կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության հետ։

«Քեզ համար, Հայաստան» խորագրով Հեռուստամարաթոն 2024-ի դրամական միջոցներն ուղղվելու են սահմանային համայնքների ջրային խնդիրների լուծմանը, արցախահայերի սոցիալ-մշակութային կարիքների թեթևացմանը, ինչպես նաև պատերազմի հաշմանդամների և արցախցի գորգագործների ընտանիքների համար Բալահովիտում և Գյումրիում բնակելի ավանների ստեղծմանը։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 04.12.2024 04:26
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт