3.389.788 դրամ՝ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին․

   Մի դրամի ուժը մայիս ամսին ուղղվելու է էպիլեպսիայով հիվանդ երեխաների բուժմանը։ Շահառու «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությունն էպիլեպսիա ունեցող երեխաներին ապահովում է ախտորոշմամբ, դեղորայքով և անհրաժեշտ բուժմամբ։

  Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ երեխաները մշտապես Իդրամի և IDBank-ի ուշադրության կենտրոնում են․ «Մենք պարբերաբար անդրադառնում ենք ոչ միայն երեխաների կրթական ծրագրերին, այլև ակտիվորեն աջակցում ենք երեխաների առողջությամբ զբաղվող հիմնադրամներին։ Մի դրամի ուժի գործարկումից ի վեր ավելի քան 48 միլիոն դրամ ենք հատկացրել հենց այդ ուղղությանը, քանի որ ամեն ինչ անում ենք առողջ երեխաներ, առողջ հասարակություն և առողջ ապագա ունենալու համար», - ասել է Արսեն Քդենյանը։

   «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Բաղդասարյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա գումարը կհատկացվի էպիլեպսիա և այլ բարդ նյարդային հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծրագրին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններով (ՄՌՏ, ԷԷԳ, ՊԷՏ-ԿՏ) և ժամանակակից դեղամիջոցներով։ «Այս անգնահատելի աջակցության շնորհիվ մեր հիմնադրամը նաև հնարավորություն է ստանում իրականացնել երկար սպասված նախագծեր և ծրագրված միջոցառումներ», - նշում է Ելենա Բաղդասարյանը։

  «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա գումարը՝ 3․389․788 դրամ, հատկացվել է Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին, որն օգնում է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորներին ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և կիրառել դրանք իրենց երազանքների ու մտքերի իրականացման նպատակով։

  «Մի դրամի ուժը» շարունակում է գործունեությունը․ յուրաքանչյուր օգտատեր, որը վճարում է Idram&IDBank հավելվածով, IDBanking.amIdram.am առցանց հարթակներով և երկու ընկերությունների տերմինալներով, դառնում է բարի կամքի դեսպան՝ չծախսելով անգամ մեկ դրամ։ Ընկերություններում գտնում են, որ ամեն վճարում ներդրում է բարի գործում։ Եթե ցանկանում եք իմանալ, թե որքան է կազմում հենց Ձեր ներդրումը, պարզապես մուտք գործեք Idram&IDBank հավելվածի «Ավելին» բաժնի «Մի դրամի ուժը» ենթաբաժին։

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 12.05.2023 01:58
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт