Հայտարարություն

Հայտարարություն

IDBank-ը շարունակում է իր հաճախորդների շրջանում անկանխիկ վճարումների մշակույթը ձևավորելու և ամրապնդելու քաղաքականությունը։ Բանկը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի հաճախորդները հնարավորություն ունենան 200+ գործարքներ իրականացնել անգամ առանց տնից կամ աշխատավայրից դուրս գալու։

Ապրիլի 13-ից IDBank-ի մասնաճյուղերում մինչև 30․000 ՀՀ դրամ վարկային մարումներ իրականացնելիս կգործի միջնորդավճար՝ 200 դրամի չափով։ Միևնույն ժամանակ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն վարկային մարումներն իրականացնել առանց միջնորդավճարի՝ օգտվելով Idram հավելվածից կամ Բանկի տարածքում և քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված IDBank-ի տերմինալներից (IDBanking 24/7 համակարգերի հասցեների ցանկն՝ այստեղ):

Հեռահար սպասարկման եղանակներից օգտվելիս հաճախորդները ոչ միայն հեշտ և արագ վճարումներ կկատարեն, կօգտվեն 200+ ծառայություններից, այլ նաև կխնայեն իրենց ժամանակն ու կխուսափեն հերթերից։

IDBank-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ։

IDBank-ի հեռահար ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Idram հավելվածը կամ ակտիվացնել IDBanking.am առցանց հարթակը։

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 05.04.2022 08:55
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт