Հայտարարություն
Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ IDBank-ի Գյումրիի մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկում տեղի են ունեցել փոփոխություններ։
Ապրիլի 30-ին մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 09։15-17։45-ն։ Մայիսի 1-ից 4-ը ոչ աշխատանքային օրեր են մասնաճյուղի համար։
Մայիսի 5-ից մասնաճյուղը կվերսկսի աշխատանքները բնականոն գրաֆիկով։
Բանկի կոնտակտային կենտրոնը շարունակում է աշխատել 24/7 ռեժիմով։
Ոչ աշխատանքային օրերին Ձեր գործարքները կարող եք կատարել նաև IDBanking.am առցանց հարթակով և Idram&IDBank հավելվածով։
Հայցում ենք ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարության համար։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ