Հայտարարություն

Նույնականացման համակարգի ներդրման մասին

Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 6-ից IDBank-ում տեղադրված վճարային տերմինալներով կպահանջվի անցնել նույնականացում հետևյալ գործարքների իրականացման համար՝

 • IDBank-ի վարկային պարտավորությունների մարում,
 • IDBank-ի քարտերի և բանկային հաշիվների համալրում։

Նույնականացման համակարգի ներդրումը սահմանված է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով և պարտադիր է Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերի համար։

Գործարք կատարելիս, վճարային տերմինալը կառաջարկի անցնել նույնականացում՝ ընտրելով երկու հնարավոր տարբերակներից մեկը․

1. Idram&IDBank հավելվածի միջոցով
Գործարքի տեսակը ընտրելուց հետո անհրաժեշտ է Idram&IDBank հավելվածով սկանավորել տերմինալի էկրանին ցուցադրվող QR կոդը, ինչպես QR վճարումների դեպքում, և շարունակել գործընթացը՝ հետևելով տերմինալի հրահանգներին։

Այս եղանակով նույնականացումը հասանելի է Idram&IDBank հավելվածի բոլոր օգտատերերին, պարզապես անհրաժեշտ է, որ բջջային հավելվածի վրա տեղադրված լինի վերջին թարմացումը։

2. imID միասնական նույնականացման համակարգի միջոցով
Նույնականացման համար անհրաժեշտ է տերմինալում մուտքագրել այն բջջային հեռախոսահամարը, որով Դուք բջջային օպերատորի մոտ ակտիվացրել եք Ձեր imID ծառայությունը։ Հաջորդիվ գործողությունները նույնական են ImID-ի՝ այլ հարթակներում օգտագործմանը։


Շնորհակալություն, որ ընտրում եք մեզ
Սիրով`
IDBank-ի թիմ

© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 05.02.2026 07:19
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт