IDBank-ի հաճախորդները կարող են բջջային օպերատորների ծառայությունների համար վճարել Idram&IDBank հավելվածով
IDBank-ի կողմից մշակված նոր տեխնիկական լուծման շնորհիվ Idram&IDBank հավելվածում արդեն հնարավոր է իրականացնել վճարումներ «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների ծառայությունների դիմաց։
Վճարման գործընթացը պարզ է, միայն պետք է հիշել, որ որպես վճարման աղբյուր անհրաժեշտ է ընտրել բացառապես IDBank-ի հաշիվները (բանկային, խնայողական և քարտային), ինչպես նաև Rocket Line թվային ապառիկը։
Ծառայությունից կարող են օգտվել IDBank-ի հաճախորդները, որոնք սինքրոնացրել են իրենց հաշիվներն Idram&IDBank հավելվածում։ Իսկ հաշիվների սինքրոնացումը պարզ գործընթաց է, անհրաժեշտ է միայն հետևել ուղեցույցի քայլերին։
Ներկայում հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց խմբային վճարումների իրականացումը հասանելի չէ, և վճարումները անհրաժեշտ է կատարել առանձին-առանձին։
IDBank-ը «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների ծառայությունների դիմաց վճարումների համար հաճախորդներից որևէ միջնորդավճար չի գանձում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ