Փոփոխություններ SWIFT համակարգում փոխանցումներ կատարելու կարգում
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ SWIFT համակարգով փոխանցումների իրականացմանն կարգում ISO 20022 MX ստանդարտի ներդրման արդյունքում կատարվել է փոփոխություն։ Մասնավորապես, փոփոխվել է SWIFT հաղորդագրության մեջ Շահառուի (Փոխանցումը ստացողի) հասցեի մուտքագրման ձևաչափը։
Սա նշանակում է, որ նախկինում մուտքագրված և պահպանված ձևանմուշները 15/12/2025թ․-ից սկսած կիրառելի չեն լինի և անհրաժեշտ կլինի փոխանցումների կատարման համար ստեղծել նոր ձևանմուշներ։
Ի լրումն տեղեկացնում ենք, որ 12/12/25թ․ ժամը 17։00-ից մինչև 15/12/2025թ․ ժամը 10։00 կատարվելու են պրոֆիլակտիկ աշխատանքներ, ուստի խնդրում ենք նշված ժամանակահատվածում SWIFT համակարգով փոխանցումներ չիրականացնել։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։