Հարգելի՛ հաճախորդներ,
Դեկտեմբերի 18-ից արդեն կարող եք սպասարկվել IDBank-ի վերաբացվող մասնաճյուղում՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս 11/91 հասցեով, որը լիարժեք հարմարեցված է ձեր բոլոր ֆինանսական կարիքներին։ Մասնաճյուղում առկա է նաև IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի՝ ամբողջական գործիքակազմով։
Կապված մասնաճյուղի տեղափոխության հետ՝ դեկտեմբերի 16-ին Տիգրան Պետրոսյան 42/2 հասցեում գտնվող ներկայիս մասնաճյուղը հաճախորդների սպասարկում չի իրականացնի։
Ինչպես միշտ՝ ձեր բոլոր գործարքները կարող եք կատարել Idram&IDBank հավելվածով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այցելել IDBank-ի ցանկացած այլ մասնաճյուղ։
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարության համար։