Տեխնիկական վերազինում

Հարգելի՛ հաճախորդներ,

Ավելի որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով մեր թիմն իրականացնում է տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ի ժամը 08։00-ից մինչև նոյեմբերի 2-ի ժամը 14։30-ը անհասանելի կլինեն․

  • Idram&IDBank հավելվածում «Բանկինգ» բաժինը,
  • IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակները,
  • IDBank-ի, Իդրամի, Telcell-ի, MobiDram-ի, EasyPay-ի, Upay-ի և Fast Shift-ի տերմինալներով և դրամապանակներով դեպի IDBank-ի հաշիվներ փոխանցումները, վարկերի մարումները,
  • IDBusiness Mobile հավելվածը,
  • Իրավաբանական անձանց Բանկ-հաճախորդ համակարգը:
  • IDpay հավելվածով անհասանելի կլինեն միայն հեռախոսահամարի մուտքագրմամբ IDBank-ի քարտերին/հաշիվներին փոխանցումները, իսկ քարտի համարով փոխանցումները կգործեն անխափան:

Իսկ ս․թ նոյեմբերի 2-ի ժամը 08։00-ից մինչև 8։30 անհասանելի կլինի նաև Idram&IDBank հավելվածն ամբողջությամբ։

Անխափան վճարումներ կատարելու համար խնդրում ենք Իդրամ դրամապանակին նախապես ունենալ բավարար միջոցներ կամ բոլոր անհրաժեշտ գործարքներն իրականացնել մինչև նշված ամսաթիվը: IDBank-ի քարտերը բոլոր վաճառակետերում, առցանց խանութներում կշարունակեն գործել անխափան։

Իդրամի և IDBank-ի տերմինալներով IDBank-ի քարտերի համալրումները հասանելի կլինեն տերմինալների «Փոխանցումներ դեպի քարտեր» բաժնից՝ 1% միջնորդավճարով, իսկ Idram&IDBank հավելվածում դրամապանակից կամ կից քարտերից դեպի IDBank-ի քարտեր փոխանցումները հասանելի կլինեն 0,5% միջնորդավճարով։

Տեղեկացնում ենք նաև, որ Բանկի «Հին Երևան», «Հոմպլեքս Մոլ» և «Նոր Նորք» մասնաճյուղերը նոյեմբերի 2-ին կսպասարկեն հաճախորդներին սկսած ժամը 14։30-ից։

Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար։

Շնորհակալություն, որ ընտրում եք մեզ 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 02.12.2025 11:10
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт