Հայտարարություն

Հարգելի հաճախորդներ,
 
Տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ սեպտեմբեր 24-ի ժամը 16։30-ից մինչև ս․թ․ սեպտեմբերի 25-ի ժամը 02։00-ը անհասանելի կլինեն՝

  • Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժինն ամբողջությամբ,
  • IDBanking.am առցանց հարթակում մատուցվող ծառայությունները,
  • Rocket line-ով վճարումները,
  • Idpay-ից, FORA բանկից փոխանցումները,
  • Տերմինալների միջոցով IDBank-ի հաշիվների համալրումը:

Խնդրում ենք անհրաժեշտ գործարքներն իրականացնել նախօրոք կամ նշված ժամանակահատվածում որպես վճարման աղբյուր օգտագործել Ձեր Իդրամ հաշիվը, որը կարող եք նախապես համալրել, կամ դրամապանակին կցված քարտը:

IDBank-ի քարտերով վճարումները վաճառակետերում և առցանց խանութներում կիրականացվեն անխափան:

Սեպտեմբերի 24-ին IDBank-ի՝ շաբաթ օրերին սպասարկում իրականացնող մասնաճյուղերը՝ «Վարդանանց», «Կենտրոն», «Արաբկիր», «Բաղրամյան», «Մալաթիա», «Նոր Նորք», «Շենգավիթ», «Դավթաշեն», «Վանաձոր», «Գյումրի», «Աբովյան», «Էջմիածին», հաճախորդներին կսպասարկեն մինչև 15:00-ն, իսկ «Կենտրոն» մասնաճյուղի արտարժույթի փոխանակման կետը սեպտեմբերի 24-ին և 25-ին սպասարկում չի իրականացնի։
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարության համար:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Բանկի հեռախոսազանգերի կենտրոն շուրջօրյա գործող 010593333 հեռախոսահամարով։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.02.2023 03:38
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт