Ջերմ օջախ միկրովարկ

Ջերմ օջախ միկրովարկ

Խնայիր քո սպառած էներգիայի ծախսերը մատչելի վարկի օգնությամբ

Վարկի արժույթը
֏
Տոկոսադրույք
10.83%-12.46%
Մարման ժամկետ
Մինչև 84 ամիս
Վարկի առավելագույն գումար
3,000,000 ֏

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Ջերմ օջախ միկրովարկ

«Ջերմ օջախ» միկրովարկ

Վերանորոգիր անշարժ գույքը և բարելավիր բնակարանային պայմանները «Ջերմ օջախ» միկրովարկի շնորհիվ՝ մինչև 3,000,000 դրամի չափով։
Վարկի միջոցների նվազագույնը 40%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ վարկի գումարի մինչև 20%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարքավորումների ձեռքբերմանը:

Առավելություններ

Բարելավիր քո բնակարանային պայմանները

Մարման երկար ժամկետ
Կարող ես մարել վարկը մինչև 84 ամսվա ընթացքում
Ցածր տոկոսադրույք
Տոկոսադրույքն ընդամենը 10.83%-12.46%
Հետագա խնայողություն
Էներգախնայող համակարգի շնորհիվ խնայած գումարը կարող է ծածկել վարկի մի մասը

Ընտրել վարկը

ՀՀ դրամ
Վարկի գումարը

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի գումարը ստորև նշված սանդղակից

I AMD
Վարկի ժամկետը, ամիս

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի ժամկետը ստորև նշված սանդղակից

60 ամիս 84 ամիս
Վճարման եղանակը

վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ)

Հարգելի հաճախորդ, սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել:

Ձեզ կարող է հետաքրքրել

Rocket Line
Ստացիր հիմա, վճարիր 1, 2, 3 կամ 6 ամսում

Արագ տրամադրում
Արդեն հաստատված սահմանաչափով վարկը ստանում ես վայրկենական
Անտոկոս ապառիկի հնարավորություն
Բազմաթիվ առևտրային կետերում գործում է Rocket Line 0%՝ առանց տոկոսադրույքի։
Առցանց հաստատում
Սահմանաչափը ստանալու կամ ավելացնելու համար դիմում ես առանց Բանկ այցելելու։

Ձեզ կարող է հետաքրքրել

Վերանորոգում․ Ազգային հիփոթեքային ընկերություն
Վերանորոգիր քո անշարժ գույքը Ազգային հիփոթեքային ընկերության միջոցով

Ցածր տոկոսադրույք
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 11.55%-ից
Երկար մարման ժամկետ
Մարիր մինչև 180 ամսում
0.25%-ով ցածր տոկոսադրույք
Ապահովագրական ծախսերը հոգալու դեպքում

Ձեզ կարող է հետաքրքրել

Վերանորոգում․ Բանկի սեփական միջոցներով
Վերանորոգիր քո անշարժ գույքը մատչելի հիփոթեքային վարկով Բանկի սեփական միջոցներից

Հաստատուն կամ լողացող տոկոսադրույք
Սեփական ռեսուրսներով վարկատեսակի դեպքում հասանելի է տոկոսադրույքի մարման 2 տարբերակ
Բարձր սահմանաչափ
Վարկի առավելագույն չափը 125 000 000 դրամ է
Արժույթի ընտրություն
Սեփական ռեսուրսներով վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով

Համեմատել այլ վարկի հետ

Ջերմ օջախ միկրովարկ
Ջերմ օջախ միկրովարկ
Սպառողական վարկերից ավելի ցածր տոսոկադրույք՝ ընդամենը 10.83%-12.46%
Կարող ես մարել վարկը մինչև 84 ամսվա ընթացքում
Հետագայում խնայած գումարը կարող է ծածկել վարկի զգալի մասը
Արագ վարկային գծեր
Առցանց դիմելու դեպքում վարկի հաստատումը տևում է մինչև 5 րոպե
Օգտագործիր գումարն առանց տոկոսների մինչև հաջորդ ամսվա 15-ը
Վարկի տրամադրման համար որևէ միջնորդավճար չի սահմանվում

Հատուկ առաջարկ

Վերանորոգում Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Վերանորոգիր քո անշարժ գույքը մատչելի հիփոթեքային վարկով Ազգային հիփոթեքային ընկերության միջոցներից։ Ստացիր վարկը ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով՝ սկսած 10․4% տարեկան անվանական տոկոսադրույքից։

Ջերմ օջախ միկրովարկ - Հատուկ առաջարկներ
Վարկի նպատակ
Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը:
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք
10-11%
Տարեկան փաստացի տոկոսադրույք
10.38-12.46%
Նվազագույն ժամկետ
60 ամիս
Առավելագույն ժամկետ
84 ամիս
Նվազագույն գումար
275,000 ՀՀ դրամ
Առավելագույն գումար
3,000,000 ՀՀ դրամ
Ապահովվածություն
2 ֆիզիկական անձի երաշխավորություն
Վերանորոգվող անշարժ գույքի նկատմամբ պահանջ
ՀՀ տարածքում գտնվող բնակելի գույք, բացառությամբ՝ Երևան քաղաքի «Կենտրոն» համայնքի, վերանորոգվող անշարժ գույքը պետք է պատկանի վարկառուին կամ նրա ընտանիքի անդամին
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
վարկի գումարի 1% ոչ պակաս, քան 5,000 ՀՀ դրամ
Վարկի կանխիկացման վճար
չի սահմանվում
Վարկի սպասարկման ամսական վճար
չի սահմանվում
Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված
6-12 ամիս, տոկոսագումարների ամենամսյա մարման պայմանով
Դրամաշնորհ
Ընդհանուր ներդրումների մեջ էներգաարդյունավետ միջոցառումների 40%-ից ավել մասնաբաժնի դեպքում հասանելի դրամաշնորհը կազմում է վարկի գումարի 5%-ը և ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը։ Էներգաարդյունավետության գնահատումն իրականացվում է առցանց` էներգահաշվիչ գործիքի օգնությամբ՝ դրամաշնորհի իրավունակությունն ու գումարը որոշելու նպատակով: Դրամաշնորհի տրամադրման նախապայման են հանդիսանում նաև ստորև ներկայացված դրույթները` - Իրականացված բոլոր միջոցառումները պետք է առնվազն հիմնավորված լինեն վճարումը հաստատող փաստաթղթերով: - Եթե վարկառուն բացի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ձեռքբերումից իրականացրել է նաև գույքի վերանորոգում, ապա անհրաժեշտ է ապահովել վերանորոգման աշխատանքներն ամփոփող նախնական և վերջնական լուսանկարներ և/կամ տեսաերիզ:
Վարկի և տոկոսագումարների մարումներ
Արտոնյալ ժամանակահատվածում` միայն տոկոսագումարների մարում:

Արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո` ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ զսպանակաձև՝ մայր գումարի հավասարաչափ մարումներով



Երկու դեպքում էլ վճարումները պետք է կատարվեն ամսական պարբերականությամբ:

Վարկի տրամադրման եղանակ
միանվագ անկանխիկ` հաճախորդի Բանկում բացված բանկային հաշվին մուտքագրման միջոցով
Բանկային հաշվի բացում/փակում
Համաձայն Բանկում գործող սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղմամբ՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր։
Վարկառուի/համավարկառուի/ երաշխավորի կարգավիճակը
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ
Տարիքային սահմանափակում
21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը
Ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի 60%, ԸՊԵ հաշվարկում վերականգնվող վարկային գծերը ներառվում են անուիտետային մարման եղանակով 60 ամիս ժամկետով վարկի ամսական մարման չափով։
Վարկառուի եկամուտներ
Վարկառուն և/կամ համավարկառուն պետք է ունենա առաջնային եկամուտ։ Երաշխավորը պետք է ունենա առաջնային կամ երկրորդային եկամուտ։ Առաջնային եկամուտ է համարվում հաճախորդի մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա հիմնված հիմնական աշխատաժամանակում ստացվող աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարները, որոնք հաշվի են առնվում 100%-ով։ Երկրորդային եկամուտների ցանկը՝ համաձայն հավելված 1․1-ի։
Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
1. Վարկային պատմության բացակայություն կամ

2. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով),

3․ վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար,

4․ վարկառուն/երաշխավորը կարող է ունենալ միաժամանակ գործող միայն մեկ վարկ (բնակարանային միկրովարկ կամ էներգաարդյունավետ վերանորոգման վարկ) և միաժամանակ մեկ անշարժ գույքի վերանորոգման նպատակով պետք է գործող լինի միայն մեկ վարկ (բնակարանային միկրովարկ կամ էներգաարդյունավետ վերանորոգման վարկ):

5․ hաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում
Տույժեր/տուգանքներ
ժամկետանց վարկի գումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%:

ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%: Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում Բանկն իրավասու է պահանջել․

1) վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում

2) տուգանք՝ ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով

3)վարկի տոկոսադրույքի վերանայում՝ համաձայն Բանկի իրավասու մարմնի որոշման։
Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր
Վարկի տրամադրման դրական գործոններ
1) դրական վարկային պատմությունը

2) դրամական հոսքերը
Վարկի մերժման գործոններ
1) բացասական վարկային պատմությունը,

2) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,

3) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,

4) դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը,

5) հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայություն

6) այլ հիմքեր
Որոշման կայացման առավելագույն ժամկետ
Պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օր
Որոշման մասին տեղեկացնելու ժամկետ
Որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր:

Բանկը վարկի տրամադրման վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Որոշման վավերականության առավելագույն ժամկետ
30 աշխատանքային օր:

Սակագնային արխիվ

04.10.19-16.06.20 գործող սակագներ
797.61 KB
16.06.20-05.10.20 գործող սակագներ
1.04 MB
05․10․20- 26.11.21գործող սակագներ
157.06 KB
Պահանջվող փաստաթղթեր
92.51 KB
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 19.04.2022 05:39
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт