Ձեռքբերում․ Բանկի սեփական միջոցներով
Ձեռքբերում․ Բանկի սեփական միջոցներով

Ձեռքբերում․ Բանկի սեփական միջոցներով

Ձեռք բեր քո անշարժ գույքը հիփոթեքային վարկով անմիջապես Բանկի միջոցներից

Վարկի արժույթը
֏
Տոկոսադրույք
Սկսած 12․25%-ից
Մարման ժամկետ
Մինչև 240 ամիս
Վարկի գումար
Մինչև 125,000,000 ֏

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Ձեռքբերում․ Բանկի սեփական միջոցներով

Հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման նպատակով

Ձեռք բեր քո բնակելի անշարժ գույքը IDBank-ի շահավետ հիփոթեքային վարկերով՝ Բանկի սեփական միջոցներից։ Ստացիր բարձր սահմանաչափ՝ մինչև 125,000,000 դրամ կամ 250,000$*:
Բանկի սեփական միջոցներից հիփոթեքային վարկ ձեռք բերելիս տրվում են մի շարք արտոնություններ՝ ներառյալ Rocket Line թվային սահմանաչափ և վարկային գիծ վարկի մինչև 5%-ի չափով։
* - ԱՄՆ դոլարով վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց:
Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12.98%- 16.70%:

    Բանկի հետ համագործակցող կառուցապատողների ցանկ


Արդեն վերանորոգու՞մ ես տունը. սեղմիր այստեղ և ծանոթացիր նաև մեր փորձառու գործընկերների և շուկայական լավագույն առաջարկների մեր հատուկ ուղեցույցին։


Առավելություններ

IDBank-ի հիփոթեքային վարկերը ոչ միայն շահավետ են, այլև ունեն առավելություններ

0.25%-ով ցածր տոկոսադրույք
IDsalary փաթեթին միանալու դեպքում
Rocket Line
Մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով
Երկար մարման ժամկետ
Մարեք մինչև 240 ամսում
Վարկային գիծ
Հիփոթեքային վարկի մինչև 5%-ի չափով

Ընտրել վարկը

ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Վարկի գումարը

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի գումարը ստորև նշված սանդղակից

I AMD
Վարկի ժամկետը, ամիս

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի ժամկետը ստորև նշված սանդղակից

120 ամիս 240 ամիս
Կանխավճարի չափը

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի կանխավճարի չափը ստորև նշված սանդղակից

0% 25% 50% 75% 100%
Վճարման եղանակը

վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ)

Հարգելի հաճախորդ, սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել:

Ձեզ կարող է հետաքրքրել

Ձեռքբերում․ Ազգային հիփոթեքային ընկերություն
Ձեռք բեր քո անշարժ գույքը Ազգային հիփոթեքային ընկերության միջոցով

Ցածր տոկոսադրույք
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 13%-ից
Երկար մարման ժամկետ
Մարեք մինչև 240 ամսում
0.25%-ով ցածր տոկոսադրույք
IDsalary փաթեթին միանալու դեպքում

Ձեզ կարող է հետաքրքրել

Ձեռքբերում՝ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրով

Համեմատել այլ վարկի հետ

Ձեռքբերում․ Բանկի սեփական միջոցներով
Ձեռքբերում․ Բանկի սեփական միջոցներով
Rocket Line՝ մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով
Վարկային գիծ՝ հիփոթեքային վարկի մինչև 5%-ի չափով
Ձեռքբերում․ Ազգային հիփոթեքային ընկերություն
Ձեռքբերում՝ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրով
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 13%-ից
Մարեք մինչև 240 ամսում
0.25%-ով ցածր տոկոսադրույք՝ IDsalary փաթեթին միանալու դեպքում
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 7.4%-ից
IDsalary փաթեթին միանալու դեպքում 0.25%-ով ցածր տոկոսադրույք
Հաստատուն տոկոսադրույք ամբողջ ժամանակահատվածի համար

Հատուկ առաջարկ

Վերանորոգիր հեշտ IDBank-ի վարկով

Ստացիր վարկ մինչև 20,000,000 ՀՀ դրամի չափով՝ առաջնային շուկայից ձեռք բերված անշարժ գույքի վերանորոգման ու կահավորման համար։ Առանց թղթաբանության, առանց բարդությունների՝ սկսած տարեկան 14.5% փաստացի տոկոսադրույքից։

Ձեռքբերում․ Բանկի սեփական միջոցներով - Հատուկ առաջարկներ
Վարկի նպատակ
կառուցվող կամ գոյություն ունեցող անշարժ գույքի ձեռքբերում
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար
5,000,000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար
125,000,000 ՀՀ դրամ
Rocket Line
մինչև 10,000,000 ՀՀ դրամ
Վարկային գիծ
Հիփոթեքային վարկի մինչև 5%-ի չափով, ոչ ավել, քան 5,000,000 ՀՀ դրամ

Վարկային գիծը կարող է տրամադրվել Visa Travel, Idram Visa Rocket և Վարկային գծերի տեղեկատվական ամփոփագրով սահմանված քարտատեսակներով։
Վարկի նվազագույն ժամկետ
120 ամիս
Վարկի առավելագույն ժամկետ
240 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք
Հաստատուն տոկոսադրույք՝ առաջին 36 ամիսների համար կամ առաջին 6 ամիսների համար / 12.25%-14% /

Լողացող տոկոսադրույք՝ 37-ից մինչև 240 ամիսների համար կամ 6-ից մինչև 240 ամիսների համար/ ԱԲՀՏ+(2.95%-4.7%)
Տարեկան փաստացի տոկոսադրույք
12.98% - 16․70%
Նվազագույն կանխավճար
Սկսած 0% կանխավճարից
Ապահովություն (գրավ)
ձեռքբերվող անշարժ գույք/գրավի իրավունք, եթե վարկ/գրավ հարաբերակցությունը կազմում է մինչև 90%։
վարկ/գրավ հարաբերակցությունը 90 %-ը գերազանցելու դեպքում ՝

1. ձեռք բերվող անշարժ գույք/գրավի իրավունք

2. Այլ անշարժ գույք
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
90%
Վարկի տրամադրման եղանակ
միանվագ անկանխիկ՝ ընթացիկ հաշվի միջոցով
Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ
1. անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ*

2. զսպանակաձև՝ մայր գումարի վճարումն ամսական հավասարաչափ մասերով, իսկ տոկոսագումարներինը՝ ամսական։ *Վարկի գործողության ընթացքում տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխության դեպքում կարող է փոփոխվել վարկի և տոկոսագումարների մարման եղանակը
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
չի սահմանվում
Բանկային հաշվի բացում
Բանկային հաշիվ բացվում է թե՛ վարկառուի և թե՛ համավարկառուի համար վարկի արժույթով՝ համաձայն Բանկի գործող սակագների։ Եթե վարկի արժույթը տարբերվում է ՀՀ դրամից, բացվում է նաև ՀՀ դրամով հաշիվ։
Գրավի ձևակերպման համար կատարվող վճարներ
Իրականացվում է հաճախորդի կողմից

- Գրավի առարկայի գնահատման վճար*,

- գրավի առարկայի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի վճար,

- գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար,

- գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար։

* Առաջնային շուկայից բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում գրավի գնահատման վճարը կարող է իրականացվել Բանկի կողմից
Վարկի գումարի և կանխավճարի կանխիկացման միջնորդավճար
չի սահմանվում
Գրավատու
- ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում՝ վարկառուն և/կամ համավարկառուն։

- այլ անշարժ գույքի (այլ գրավի) դեպքում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ*

*ԱՀԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա են այն հիփոթեքային վարկերը, որոնց միջոցով ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի սեփականատեր դարձող վարկառուները և համավարկառուները միևնույն ընտանիքի անդամ են
Վարկառուի/համավարկառուի և անշարժ գույքը վաճառողի միջև կապը
Անշարժ գույքը չի կարող ձեռք բերվել այն ֆիզիկական անձից, ով հանդիսանում է վարկառուի/համավարկառուի ընտանիքի անդամ, մասնավորապես` վարկառուի/համավարկառուի հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողը, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխան, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխան
Վարկառուի/համավարկառուի կարգավիճակը
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
Տարիքային սահմանափակում
վարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը։

համավարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը (տարիքային սահմանափակման պահանջը չի կիրառվում, եթե վարկի դիմում-հայտով լրացված տվյալների հիման վրա վարկառուի (մյուս համավարկառուների) ֆինանսական վիճակը առանց տվյալ համավարկառուի (համավարկառուների) բավարարում է հիփոթեքային վարկի մարմանը)
Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը
ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի` մինչև 60%
Վարկառուի/ համավարկառուի եկամուտներ
1) առաջնային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1-ի

2) երկրորդային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1-ի
Վարկառուի/ համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
1. վարկային պատմության բացակայություն կամ

2. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով), և

3. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար

4. hաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում
Վարկի մերժման գործոններ
1. Վարկատեսակի պայմաններին անհամապատասխանություն

2. Հաճախորդի բացասական վարկային պատմություն

3. Հաճախորդի հետ փոխկապակցված անձի բացասական վարկային պատմություն

4. Անբավարար եկամուտներ

5. Վարկարժանության ոչ բավարար մակարդակ

6. Բանկի տեսակետից գրավի իրացվելիության ոչ բավարար մակարդակ

7. Բանկի համար անցանկալի հաճախորդ

8. Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում

9. Վարկի վերադարձելիությունը կասկածի տակ դնող տեղեկատվության առկայություն

10. Հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայություն

11. Այլ հիմքեր
Երաշխավորի համար օգտակար տեղեկատվություն
1․ Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու իր փոխարեն, վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը և զրկվելու է իր գույքից,

2․ Երաշխավորին տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,

3․ Երաշխավորի հետ հաղորդակցումը իրականացվելու է իր կողմից ընտրված եղանակով,

4․ 7 օր առաջ ծանուցվելու է պայմանագրի պայմանների փոփոխության մասին,

5․ 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ,

6․ Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը 1 օր հետո, երաշխավորին տեղեկատվություն է ուղարկվելու այդ մասին:
Երաշխավորն իրավունք ունի
1․ Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:

2․ Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Տույժեր, տուգանքներ
ժամկետանց վարկի գումարի նկատմամբ տույժ` օրական 0.12%։

ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ` օրական 0.12%։

վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում `

- վարկային պայմանագրի գործողության 1-ին տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.6%,

- վարկային պայմանագրի գործողության 2-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.4%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.2%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա ավարտից հետո վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ տույժ չի գանձվում։ Վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում այն գումարի հանդեպ, որը չի գերազանցում վաղաժամկետ մարման պահին հաջորդող 12 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը։ Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում` Բանկն իրավասու է պահանջել․

1) վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում,

2) տուգանք, ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով

3) վարկի տոկոսադրույքի վերանայում՝ համաձայն Բանկի իրավասու մարմնի որոշման։
Ապահովագրություն
Իրականացվում է Բանկի կողմիցՄանրամասները ներկայացված են Հավելված 2-ում
Գրավի առարկային ներկայացվող պահանջներ
Մանրամասները ներկայացված են Հավելված 3-ում
Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր, idbank.am կայք, Կոնտակտային Կենտրոն
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ
վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր
Վարկի տրամադրման մասին որոշման վավերականություն
30 աշխատանքային օր

Հիփոթեքային վարկին զուգահեռ տրամադրվող վարկային գծի և Rocket Line սահմանաչափի տրամադրման վերաբերյալ որոշման վավերականության ժամկետը սահմանվում է 30 աշխատանքային օր, իսկ մնացած դեպքերում գործում է վարկային գծի և Rocket Line վարկատեսակի տեղեկատվական ամփոփագրերով սահմանված ժամկետները։

Հաստատված վարկի որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կարող է վերահաստատվել առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու, եթե վարկառուի(համավարկառուի) և ընտանիքի անդամների վարկային պատմությունները և եկամուտները էական փոփոխությունների չեն ենթարկվել։

*Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող է պահանջվել թարմացնել եկամուտները հիմնավորող փաստաթղթերը։
Այլ պահանջներ (կիրառելի է միայն Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան ծրագրի դեպքում)
1. ամուսինների և հնարավոր համավարկառուների ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը չպետք է գերազանցի 800,000 ՀՀ դրամը 2. ամուսինները չպետք է հանդիսանան այլ բնակելի անշարժ գույքի (բնակելի տան կամ բնակարանի) սեփականատերեր, բացառությամբ, եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը հաշվառված անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18 քմ--ից պակաս տարածք

3. անշարժ գույքը պետք է ձեռք բերվի մշտական բնակության նպատակով

4. ձեռք բերման արժեքը` երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում ՝ ոչ ավելի, քան 25 միլիոն ՀՀ դրամ միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 26 միլիոն ՀՀ դրամը, իսկ , իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) գույքի ձեռքբերման արժեքը՝ ոչ ավելի, քան 30 միլիոն ՀՀ դրամ միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 31 միլիոն ՀՀ դրամը
Գլխավոր վարկային պայմանագիր
Բանկը հաճախորդի հետ կնքում է գլխավոր վարկային պայմանագիր մինչև 240 ամիս ժամկետով և մինչև անշարժ գույքի շուկայական արժեքի 100%-ի չափով, բացառությամբ «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի։
Տարեկան անվանական տոկոսադրույք
Մինչև 25․000․000 ՀՀ դրամ վարկերի դեպքում՝ վերավարկավորվող վարկի տոկոսադրույք – 1%, նվազագույնը 12,95%

25.000.000 ՀՀ դրամ և ավել վարկերի դեպքում ՝ 12,50%*

Ընդ որում տոկոսադրույքը գործում է մինչև 30/10/2026թ․, որից հետո պայմանները սահմանվում են՝ Վերավարկավորվող վարկի տոկոսադրույք – 1%, նվազագույնը 12․95%
Վարկի առավելագույն ժամկետ
Վերավարկավորվող վարկի մնացորդային ժամկետ, առավելագույնը 240 ամիս
Լոյալության վճար
1% «լոյալության վճար» վերավարկավորվող վարկի/վարկերի գումարի չափից

«Լոյալության վճարը»-տրամադրվում է վարկի ստացման ամսաթվին հաջորդող ամսվա մինչև 5-րդ աշխատանքային օրը։ Փաստացի ստացման ենթակա «լոյալության վճարի»չափը որոշվում է՝ ելնելով դրանց ամբողջությամբ օգտագործման դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարման ենթակա հարկերը նվազեցված չափով
Սպառողական վարկ
Կարող է տրամադրվել վերավարկավորվող հիփոթեքային վարկի գումարի մինչև 10 % լրացուցիչ վարկի տրամադրում ՝ համաձայն Rocket վարկի տեղեկատվական ամփոփագրի։
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
չի սահմանվում
Գրավադրման համար իրականացվող ծախսեր
15,000,000 և ավել ՀՀ դրամի չափով վարկերի դեպքում գրավադրման համար Բանկի կողմից իրականացվող ծախսերն են․

- գրավի առարկայի գնահատման վճար (գնահատում անհրաժեշտ չի իրականացնել, եթե տվյալ գույքն արդեն գրավադրված է Բանկում և գնահատվել է դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում, իսկ այլ բանկերում/վարկային կազմակերպություններում գրավադրված լինելու դեպքում` նախորդող 6 ամիսների ընթացքում, Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների կողմից),

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար*,

- գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար,

- գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար*։

*ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի և գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճարները Բանկում գործող ARPIS ծրագրի միջոցով ձևակերպման դեպքում տեղեկանքի տրամադրման վճար չի գանձվում։

Ծախսերը Բանկի կողմից իրականացվելու դեպքում, եթե վարկառուն վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարում է տեղափոխմանը հաջորդող 24 ամիսների ընթացքում, ապա վարկառուն փոխհատուցում է սույն կետում նշված Բանկի կողմից կատարված ծախսերը, ինչպես նաև 3․3 կետում նշված «լոյալության վճարը»։
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն
Վարկային պատմության կարևորության և սքորի կիրառության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
1
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։ ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։
2
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ:
3
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխելու վարկի էական պայմանները, այդ թվում՝ Վարկի տոկոսադրույքը կամ պահանջել գործող պարտավորության վաղաժամկետ մասնակի կամ ամբողջական մարում՝ «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
4
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։
5
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ), ՏՈԿՈՍՆԵՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՏՈՒԺԱՆՔ, ՏՈԿՈՍՆԵՐ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐ ԵՎ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ /ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ/ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ: ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՍՈՒՅՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
6
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
7
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
8
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Միասնական հաշվետվողական ստանդարտով նախատեսված կարգով օտարերկրյա հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե տրամադրելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
9
ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ։ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է։ ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
10
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ սակագներ։
11
Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ:
12
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:»
13
«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ»:

Սակագնային արխիվ

03․04․25 - 14․05․26 գործող սակագներ
579.11 KB
06․09․24 - 02․04․25 գործող սակագներ
2.66 MB
01.08.23-05.09.24 գործող սակագներ
2.64 MB
13.05.23-31.07.23 գործող սակագներ
2.65 MB
19.04.23 - 12.05 23 գործող սակագներ
2.65 MB
06.02.23 -19.04.23 գործող սակագներ
2.83 MB
14.11.22-06.02.23 գործող սակագներ
2.74 MB
15.07.22-14.11.22 գործող սակագներ
2.89 MB
30.03.22-15.07.22 գործող սակագներ
493.43 KB
22.02.22-30.03.22 գործող սակագներ
3.28 MB
15․07․21-26․11․21 գործող սակագներ
5.33 MB
Պահանջվող փաստաթղթեր
40.91 KB
Լողացող տոկոսադրույքը հաշվարկվում է ԱԲՀՏ-ի հիման վրա։ ԱԲՀՏ-ն Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող բանկային համակարգում «մեկ տարուց ավելի» ժամկետով ներգրավված ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է: ԱԲՀՏ-ն Բանկի կողմից սահմանվում է/վերանայվում է/ տարեկան երկու անգամ՝ մայիս և նոյեմբեր ամիսներին։ Յուրաքանչյուր վարկի գծով լողացող տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ նվազել առավելագույնը ԱՄՆ դոլարի դեպքում ՝ երկու տոկոսային կետով, իսկ ՀՀ դրամի դեպքում` չորս տոկոսային կետով։
IDBank-ը վարկային պայմանագիրը կնքելու պահից որպես վարկ տրամադրված գումարը 100%-ով սառեցնում է։ Շենքը չկառուցելու դեպքում գումարը կառուցապատողին չի փոխանցվում, և սառեցված գումարով կատարվում է վարկի մարում՝ հաճախորդի ցանկությամբ։
Rocket Line-ի և վարկային գծի հաստատումը Բանկի պատրաստակամությունն է Ձեզ տրամադրել նշված գումարը։ Վարկի/Rocket line-ի չօգտագործելու դեպքում Դուք որևէ պարտավորություն չեք ունենում Բանկի առջև, իսկ Rocket line-ը չի արտացոլվում նաև ԱՔՌԱ վարկային բյուրոյում։  Դրանով տրվում է բնակարանի վերանորոգմանն ուղղված, ինչպես նաև այլ առօրյա ծախսերը հոգալու հնարավորություն։ Չօգտագործելու դեպքում որևէ տոկոսադրույք չի կիրառվում։
Փաթեթում առկա ծառայությունները և արտոնությունները տրամադրվում են հիփոթեքային վարկերի ամբողջ ժամանկահատվածի համար և սակագինը նախատեսված է հենց փաթեթի սպասարկման համար։
Այո, առանց կանխավճար հնարավոր է բնակարան ձեռք բերել լրացուցիչ գրավի առկայության պարագայում։
Վարկի վաղաժամկետ մարման տույժը կիրառելի է այն դեպքում, երբ վաղաժամկետ մարման պահին մարվում է տվյալ տարվա ընթացքում գրաֆիկով նախատեսված ընդհանուր մայր գումարից ավել մայր գումար։ 1-ին տարվա համար գործում է 0,6%, 2-րդ տարվա համար՝ 0,4%, իսկ 3-րդ տարվա համար՝ 0,2% վարկի վաղաժամկետ մարման տույժ։
Հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ դրամով
Վարկի նվազագույն գումարը 5,000,000 ՀՀ դրամ է, առավելագույն գումարը ՝ 125,000,000 ՀՀ դրամ։ Rocket Line` մինչև 10 000 000 ՀՀ դրամ։ Ինչպես նաև, մինչև 50% վարկ-գրավ հարաբերակցության դեպքում եկամուտների  վերլուծություն չի կատարվում, և վարկի առավելագույն գումարը այդ դեպքում պետք է կազմի 50 մլն․ դրամ
Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը 240 ամիս է
Տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 12․25%-ից 14%, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12.98%-ից 16.70%։
Վարկառուն և համավարկառուն պետք է լինեն 21 տարին լրացած ֆիզիկական անձինք, որոնց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում `
- վարկային պայմանագրի գործողության 1-ին տարվա համար՝  վաղաժամկետ մարված գումարի 0.6%,
- վարկային պայմանագրի գործողության 2-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.4%,
- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա համար՝  վաղաժամկետ մարված գումարի 0.2%,
- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա ավարտից հետո վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ տույժ չի գանձվում։

Վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում այն գումարի հանդեպ, որը չի գերազանցում վաղաժամկետ մարման պահին հաջորդող 12 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը
Հաճախորդի գործող տոկոսադրույքից նվազեցված մինչև -1 տոկոսային կետով՝  նվազագույնը 12.95%, սակայն մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը 25,000,000 ՀՀ դրամը գերազանցող վարկերի վերավարկավորման դեպքում ՝ նվազագույնը 12․50%:

Վերավարկավորման դեպքում տրամադրվում է 1% «լոյալության վճար» վերավարկավորվող գումարի չափից՝ ՀՀ օրենսդրությամբ ներառված հարկերը գանձելուց հետո։


Հիփոթեքային վարկի համար հայտ կարելի է ներկայացնել Բանկի բոլոր մասնաճյուղերում, idbank.am կայքի և կոնտակտային կենտրոնի միջոցով։

Դիմել հիմա

Սկսած 12․25%-ից
Մինչև 240 ամիս մարման ժամկետ

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+7 (Ռուսաստան)
+375 (Բելառուս)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ / Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
+44 (Մեծ Բրիտանիա)
+386 (Սլովենիա)
+421 (Սլովակիա)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Արտաշատ» մասնաճյուղ
«Հին Երևան» մասնաճյուղ
«Արմավիր» մասնաճյուղ
«Հրազդան» մասնաճյուղ
«Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Աբովյան» մասնաճյուղ
«Գյումրի» մասնաճյուղ
«Դավթաշեն» մասնաճյուղ
«Էջմիածին» մասնաճյուղ
«Վանաձոր» մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
«Կապան» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
© 2026 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 26.06.2026 01:57
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт