Վերանորոգում․ Ազգային հիփոթեքային ընկերություն

Վերանորոգում․ Ազգային հիփոթեքային ընկերություն

Վերանորոգիր քո անշարժ գույքը Ազգային հիփոթեքային ընկերության միջոցով

Վարկի արժույթը
֏
Տոկոսադրույք
Սկսած 11.55%
Մարման ժամկետ
Մինչև 180 ամիս
Վարկի առավելագույն գումար
35,000,000 ֏

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Վերանորոգում․ Ազգային հիփոթեքային ընկերություն

Հիփոթեքային վարկեր վերանորոգման նպատակով

Վերանորոգիր քո անշարժ գույքը IDBank-ի կողմից տրամադրվող շահավետ հիփոթեքային վարկերով։ Օգտվեք «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ծրագրի, Բանկի սեփական միջոցների շրջանակներում տրամադրվող հիփոթեքից։
Վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց բնակելի անշարժ գույքի վերանորոգման նպատակով:


Առավելություններ

0.25%-ով ցածր տոկոսադրույք
Ապահովագրական ծախսերը հոգալու դեպքում
Երկար մարման ժամկետ
Մարիր մինչև 180 ամսում
Ցածր տոկոսադրույք
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 10.4%-ից

Ընտրել վարկը

ՀՀ դրամ
Վարկի գումարը

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի գումարը ստորև նշված սանդղակից

I AMD
Վարկի ժամկետը, ամիս

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի ժամկետը ստորև նշված սանդղակից

60 ամիս 180 ամիս
Կանխավճարի չափը

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի կանխավճարի չափը ստորև նշված սանդղակից

0% 25% 50% 75% 100%
Վճարման եղանակը

վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ)

Հարգելի հաճախորդ, սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել:

Ձեզ կարող է հետաքրքրել

Rocket օնլայն վարկ
Հրթիռային արագությամբ ստացիր մինչև 10 մլն դրամի չափով վարկ անմիջապես հավելվածից

Արագ տրամադրում
Վարկի հաստատումը տևում է մինչև 5 րոպե
Առցանց հաստատում
Սահմանաչափը ստանալու համար դիմում եք առցանց՝ առանց Բանկ այցելելու և առանց թղթաբանության
0 թղթաբանություն
Կարիք չկա որևէ փաստաթուղթ ներկայացնելու

Ձեզ կարող է հետաքրքրել

Արագ վարկ
Ստացիր մինչև 10,000,000 ֏ վարկ հաշված րոպեների ընթացքում

Արագ տրամադրում
Վարկի հաստատումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում
Արժույթի ընտրություն
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
Անվճար քարտ
Վարկառուները ստանում են ArCa Classic քարտ առանց տարեկան սպասարկման վարձի

Ձեզ կարող է հետաքրքրել

Ջերմ օջախ միկրովարկ
Խնայիր քո սպառած էներգիայի ծախսերը մատչելի վարկի օգնությամբ

Ցածր տոկոսադրույք
Սպառողական վարկերից ավելի ցածր տոսոկադրույք՝ ընդամենը 10.83%-12.46%
Մարման երկար ժամկետ
Կարող եք մարել վարկը մինչև 84 ամսվա ընթացքում
Հետագա խնայողություն
Հետագայում խնայած գումարը կարող է ծածկել վարկի զգալի մասը

Համեմատել այլ վարկի հետ

Վերանորոգում․ Ազգային հիփոթեքային ընկերություն
Վերանորոգում․ Ազգային հիփոթեքային ընկերություն
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 11.55%-ից
Մարիր վարկը մինչև 180 ամսում
Վերանորոգում․ Բանկի սեփական միջոցներով
Ձեռքբերում․ Ազգային հիփոթեքային ընկերություն
Սեփական ռեսուրսներով վարկատեսակի դեպքում հասանելի է տոկոսադրույքի մարման 2 տարբերակ
Վարկի առավելագույն չափը 125,000,000 դրամ է
Սեփական ռեսուրսներով վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
0.25%-ով ցածր տոկոսադրույք՝ ապահովագրական ծախսերը հոգալու դեպքում
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 10.25%-ից
Մարեք մինչև 240 ամսում
0.25%-ով ցածր տոկոսադրույք` ապահովագրական ծախսերը հոգալու դեպքում

Հատուկ առաջարկ

Rocket Line և Rocket Line 0%

Օգտվիր Rocket Line թվային ապառիկից մինչև 10 մլն դրամի չափով՝ Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով։ Ստացիր հիմա, վճարիր 1, 2, 3 կամ 6 ամսում։ Ավելին, հարյուրավոր առևտրային կետերում գործում է Rocket Line 0% տարբերակը, որը թույլ է տալիս գնված ապրանքի համար վճարել հետո՝ առանց որևէ տոկոսադրույքի, անվանական և փաստացի 0%-ով։

Վերանորոգում․ Ազգային հիփոթեքային ընկերություն - Հատուկ առաջարկներ
Վարկի նպատակ
բնակելի անշարժ գույքի վերանորոգում
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար
3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
Վարկի առավելագույն գումար
մինչև 35,000,000
Վարկի նվազագույն ժամկետ
60 ամիս
Վարկի առավելագույն ժամկետ
180 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք
Հաստատուն` ամբողջ ժամանակահատվածի համար։ 10.49% - 12.49%
Տարեկան փաստացի տոկոսադրույք
11.55% - 14.19%
Ապահովություն (գրավ)
վերանորոգվող անշարժ գույք
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակություն
70%
Վարկի տրամադրման եղանակ
անկանխիկ՝ ընթացիկ հաշվի միջոցով։ Միանվագ կամ փուլերով՝ համաձայն Բանկի իրավասու մարմնի որոշման
Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ
անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ*։ *Վարկի գործողության ընթացքում տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխության դեպքում կարող է փոփոխվել վարկի և տոկոսագումարների մարման եղանակը:
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
1%, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ

առավելագույնը 150,000 ՀՀ դրամ։

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը գանձվում է վարկի պայմանագրային գումարից
Բանկային հաշվի բացում/փակում
Բացվում է վարկի արժույթով՝ համաձայն Բանկի գործող սակագների։ Եթե վարկի արժույթը տարբերվում է ՀՀ դրամից, բացվում է նաև ՀՀ դրամով հաշիվ։
Վարկի գումարի կանխիկացման միջնորդավճար
չի սահմանվում
Գրավատու
վարկառուն և/կամ համավարկառուն, իսկ այլ անշարժ գույքի (այլ գրավի) դեպքում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ
Վարկառուի/համավարկառուի կարգավիճակը
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ
Տարիքային սահմանափակում
Վարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը։ Համավարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը (տարիքային սահմանափակման պահանջը չի կիրառվում, եթե վարկի դիմում-հայտով լրացված տվյալների հիման վրա վարկառուի (մյուս համավարկառուների) ֆինանսական վիճակը առանց տվյալ համավարկառուի (համավարկառուների) բավարարում է հիփոթեքային վարկի մարմանը)
Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը
ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի` 45%
Վարկառուի/համավարկառուի եկամուտներ
1) առաջնային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1-ի

2) երկրորդային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 1-ի
Վարկառուի/համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
1. վարկային պատմության բացակայություն կամ

2. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ բանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով) և

3. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար

4․ hաճախորդը չպետք է ներառված լինի Բանկի անցանկալի հաճախորդների ցանկում
Տույժեր, տուգանքներ
ժամկետանց վարկի գումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%։

ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%։

Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում `

- վարկային պայմանագրի գործողության 1-ին տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.6%,

- վարկային պայմանագրի գործողության 2-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.4%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.2%,

- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա ավարտից հետո վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ տույժ չի գանձվում։

Վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում այն գումարի հանդեպ, որը չի գերազանցում վաղաժամկետ մարման պահին հաջորդող 12 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը։ Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում` Բանկն իրավասու է պահանջել․

1) վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում,

2) տուգանք, ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով

3) վարկի տոկոսադրույքի վերանայում՝ համաձայն Բանկի իրավասու մարմնի որոշման։
Ապահովագրություն
Իրականացվում է Բանկի կողմից ներկայացված են հավելված 2-ում
Գրավի առարկային ներկայացվող պահանջներ
ներկայացված են հավելված 3-ում
Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր
Բանկի բոլոր մասնաճյուղեր
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ
վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր
Վարկի տրամադրման մասին որոշման վավերականություն
30 աշխատանքային օր
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
չի սահմանվում
Գրավադրման համար իրականացվող ծախսեր
15,000,000 և ավել ՀՀ դրամի չափով վարկերի դեպքում գրավադրման համար Բանկի կողմից իրականացվող ծախսերն են․

- գրավի առարկայի գնահատման վճար (գնահատում անհրաժեշտ չի իրականացնել, եթե տվյալ գույքն արդեն գրավադրված է Բանկում և գնահատվել է դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում, իսկ այլ բանկերում/վարկային կազմակերպություններում գրավադրված լինելու դեպքում` նախորդող 6 ամիսների ընթացքում, Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների կողմից),

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար*,

-գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար,

-գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար*։

*ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի և գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճարները Բանկում գործող ARPIS ծրագրի միջոցով ձևակերպման դեպքում տեղեկանքի տրամադրման վճար չի գանձվում։ Ծախսերը Բանկի կողմից իրականացվելու դեպքում, եթե վարկառուն վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարում է տեղափոխմանը հաջորդող 24 ամիսների ընթացքում, ապա վարկառուն փոխհատուցում է սույն կետում նշված Բանկի կողմից կատարված ծախսերը։
Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ
համաձայն հավելված 4

Սակագնային արխիվ

01.03.21 -ից գործող սակագներ
1.51 MB
05.07.19 -ից գործող սակագներ
1.59 MB
07.02.19 -ից գործող սակագներ
1.56 MB
10.10.20 -ից գործող սակագներ
1.55 MB
15.07.21 -ից գործող սակագներ
1.54 MB
18.04.19 -ից գործող սակագներ
1.59 MB
19.09.19 -ից գործող սակագներ
1.54 MB
31.01.20 -ից գործող սակագներ
816.31 KB
22.02.22-30.03.22 գործող սակագներ
1.98 MB
30.03.22-14.07.22 գործող սակագներ
340.42 KB
Պահանջվող փաստաթղթեր
32.58 KB
Լողացող տոկոսադրույքը հաշվարկվում է ԱԲՀՏ-ի հիման վրա։ ԱԲՀՏ-ն Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող բանկային համակարգում «մեկ տարուց ավելի» ժամկետով ներգրավված ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է: ԱԲՀՏ-ն Բանկի կողմից սահմանվում է/վերանայվում է/ տարեկան երկու անգամ՝ մայիս և նոյեմբեր ամիսներին։ Յուրաքանչյուր վարկի գծով լողացող տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ նվազել առավելագույնը ԱՄՆ դոլարի դեպքում ՝ երկու տոկոսային կետով, իսկ ՀՀ դրամի դեպքում` չորս տոկոսային կետով։
IDBank-ը վարկային պայմանագիրը կնքելու պահից որպես վարկ տրամադրված գումարը 100%-ով սառեցնում է։ Շենքը չկառուցելու դեպքում գումարը կառուցապատողին չի փոխանցվում, և սառեցված գումարով կատարվում է վարկի մարում՝ հաճախորդի ցանկությամբ։
Rocket Line-ի և վարկային գծի հաստատումը Բանկի պատրաստակամությունն է Ձեզ տրամադրել նշված գումարը։ Վարկի/Rocket line-ի չօգտագործելու դեպքում Դուք որևէ պարտավորություն չեք ունենում Բանկի առջև, իսկ Rocket line-ը չի արտացոլվում նաև ԱՔՌԱ վարկային բյուրոյում։  Դրանով տրվում է բնակարանի վերանորոգմանն ուղղված, ինչպես նաև այլ առօրյա ծախսերը հոգալու հնարավորություն։ Չօգտագործելու դեպքում որևէ տոկոսադրույք չի կիրառվում։
Այո, առանց կանխավճար հնարավոր է բնակարան ձեռք բերել լրացուցիչ գրավի առկայության պարագայում։
Վարկի վաղաժամկետ մարման տույժը կիրառելի է այն դեպքում, երբ վաղաժամկետ մարման պահին մարվում է տվյալ տարվա ընթացքում գրաֆիկով նախատեսված ընդհանուր մայր գումարից ավել մայր գումար։ 1-ին տարվա համար գործում է 0,6%, 2-րդ տարվա համար՝ 0,4%, իսկ 3-րդ տարվա համար՝ 0,2% վարկի վաղաժամկետ մարման տույժ։

Դիմել հիմա

Սկսած 11.55%
Մինչև 180 ամիս մարման ժամկետ

Հայտի ձև

Կոդ
+374 (Հայաստան)
+375 (Բելառուս)
+7 (Ռուսաստան)
+32 (Բելգիա)
+1 (ԱՄՆ)
+1 (Կանադա)
+49 (Գերմանիա)
+86 (Չինաստան)
+995 (Վրաստան)
+380 (Ուկրաինա)
+33 (Ֆրանսիա)
+39 (Իտալիա)
+34 (Իսպանիա)
+971 (ԱՄԷ)
Մասնաճյուղ
«Արաբկիր» մասնաճյուղ
Գլխամասային գրասենյակ
«Կենտրոն» մասնաճյուղ
«Մալաթիա» մասնաճյուղ
«Նոր Նորք» մասնաճյուղ
«Բաղրամյան» մասնաճյուղ
«Շենգավիթ» մասնաճյուղ
«Վարդանանց» մասնաճյուղ
Աբովյանի մասնաճյուղ
Գյումրիի մասնաճյուղ
Դավթաշենի մասնաճյուղ
Էջմիածնի մասնաճյուղ
Վանաձորի մասնաճյուղ
«Էրեբունի» մասնաճյուղ
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 21.07.2022 06:29
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт