Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ IDBank-ը առաջնորդվելով վարկերի վաղաժամկետ մարման դեպքում կրեդիտավորման ընդհանուր ծախսի նվազեցման սկզբունքներով կիրականացնի 2019 թվականի օգոստոսից հետո վաղաժամկետ մարված (ամբողջությամբ կամ մասնակի) վարկերի գծով նվազեցման ենթակա ծախսերի վերահաշվարկ և հաճախորդներին կվերադարձնի ավել վճարված գումարը։ ժամանակացույցի և մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում, խնդրում ենք հետևել Բանկի պաշտոնական կայքին։