Տեխնիկական աշխատանքներ

Հարգելի՛ հաճախորդներ,

Ավելի որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով մեր թիմն իրականացնում է տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ հոկտեմբերի 27-ի ժամը 08։00-ից մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 14։30-ը անհասանելի կլինեն․

·        Idram&IDBank հավելվածում «Բանկինգ» բաժինը,

·        IDBanking.am առցանց հարթակը,

·        IDBank-ի, Իդրամի, Telcell-ի, MobiDram-ի, EasyPay-ի, Upay-ի և Fast Shift-ի տերմինալներով և դրամապանակներով դեպի IDBank-ի հաշիվներ փոխանցումները, վարկերի մարումները,

·        IDBusiness Mobile հավելվածը,

·        Իրավաբանական անձանց Բանկ-հաճախորդ համակարգը:

·        IDpay հավելվածով անհասանելի կլինեն միայն հեռախոսահամարի մուտքագրմամբ IDBank-ի քարտերին/հաշիվներին փոխանցումները, իսկ քարտի համարով փոխանցումները կգործեն անխափան:

Անխափան վճարումներ կատարելու համար խնդրում ենք Իդրամ դրամապանակին նախապես ունենալ բավարար միջոցներ կամ բոլոր անհրաժեշտ գործարքներն իրականացնել մինչև նշված ամսաթիվը: IDBank-ի քարտերը բոլոր վաճառակետերում, առցանց խանութներում կշարունակեն գործել անխափան։

Իդրամի և IDBank-ի տերմինալներով IDBank-ի քարտերի համալրումները հասանելի կլինեն տերմինալների «Փոխանցումներ դեպի քարտեր» բաժնից՝ 1% միջնորդավճարով, իսկ Idram&IDBank հավելվածում դրամապանակից կամ կից քարտերից դեպի IDBank-ի քարտեր փոխանցումները հասանելի կլինեն 0,5% միջնորդավճարով։

Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար։

Շնորհակալություն, որ ընտրում եք մեզ:

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 18.12.2024 10:14
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт