IDBank-ը թողարկում է դոլարային պարտատոմսերի 2022 թվականի առաջին տրանշը
IDBank-ը սույն թվականի փետրվարի 7-ին հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2FERO տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2022 թվականի առաջին (ԿԲ նախագահի 23 հուլիսի 2021թ. թիվ 1/392 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում 3-րդ) դոլարային տրանշը` հետևյալ պայմաններով.

     Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար

     Քանակը՝ 50 հազար հատ

     Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար

     Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս

     Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4%,

     Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ։

     Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի փետրվարի 7-ից մինչև 2022 թվականի մայիսի 4-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

     IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով պարտատոմսը ներկայում ամենավստահելի ֆինանսական գործիքներից է։ «Մեր հասարակությունը, ֆինանսական աշխարհում ակտիվ քաղաքացիները, պարտատոմսերն ընկալում են որպես շահավետ ներդրման տարբերակ, և դա իրականում այդպես է․ նախ պարտատոմսի դիմաց դրա սեփականատերը ստանում է եկամուտ, որը ենթակա չէ հարկման, բացի այդ՝ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։ Այս և մի շարք այլ գործոններ նպաստում են պարտատոմսերի շուկայի ակտիվացմանը, ինչը մենք տեսնում ենք մեր յուրաքանչյուր տեղաբաշխման ժամանակ․ պարտատոմսերը սպառվում են ժամկետից շուտ»,- ասել է Արման Ասատրյանը։

     IDBank-ի պարտատոմս կարող եք ձեռք բերել` լրացնելով համապատասխան հայտը և ներկայացնելով Բանկ։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

     Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. Թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում

     ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 23.02.2022 03:36
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт