«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթի կազմակերպման վայրը` ք. Երևան, Վարդանանց 13:
Մրցույթի հայտերն ընդունվում են 02.02.2017թ.-ից - 15.02.2017թ.-ը ներառյալ (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), ժամը 09:30-ից 16:30 ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին կարող են մասնակցել ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող ցանկացած կազմակերպություն, որը բավարարում է սույն ծանուցման Ենթահավելված 1-ով սահմանված պահանջներին:
Մրցույթի մասնակցության հայտերում պետք է առնվազն ներառված լինեն սույն ծանուցման Ենթահավելված 2-ով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը:
Մրցույթի արդյունքում ընտրված համագործակցող կազմակերպությունների և Բանկի միջև կնքվելիք պայմանագիրը ներառելու է սույն ծանուցման Ենթահավելված 3-ում ներառված հարցադրումների գծով պահանջներ:
Մրցույթի հայտերի փաթեթները կբացվեն սույն ծանուցմամբ սահմանված ժամկետի ավարտից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել` (+374 10) 59-33-00 կամ 59-33-01 հեռախոսահամարներով: