Ուշադրություն

Սիրելի՛ հաճախորդներ,

Վերջերս հաճախակի են դարձել դեպքերը, երբ հաճախորդների հետ հեռախոսազանգով, անձնական նամակի միջոցով, Facebook Messenger-ով կամ կապի այլ միջոցներով IDBank-ի, Idram-ի կամ այլ կազմակերպության անվան տակ կապ են հաստատում անհայտ անձինք և տարբեր պատրվակներով՝ վարկ ստանալու, շահում տրամադրելու կամ որևէ այլ նպատակներով օգտատերերին իբր օգնելու համար խաբեությամբ կորզում են անձնական տվյալներ՝ անձնագրի, սոցքարտի համար, Իդրամի գաղտաբառ, PIN կոդ և այլն։

Տեղեկացնում ենք․ որ Բանկը և/կամ Իդրամը հաճախորդների հետ հեռախոսով կապվելիս պահանջում են անձը հաստատող փաստաթղթեր միայն հաճախորդին հայտնի գործընթացների շրջանակում և բացառապես պաշտոնական հեռախոսահամարներից: Նույնականացման պահանջը ծագում է միայն այն դեպքում, երբ անձը իր նախաձեռնությամբ կապվում է Բանկի կամ Իդրամի հետ ծառայություն ստանալու համար։

Խնդրում և հորդորում ենք զգոն լինել և չտրամադրել Ձեր անձնական տվյալները անծանոթներին և նույնիսկ ծանոթներին։

Տեղեկացնում ենք նաև, որ Բանկի և Իդրամի պրոդուկտների, ընկերությունների կողմից անցկացվող ակցիաների վերաբերյալ մանրամասն և հավաստի տեղեկություններ կարող եք ստանալ ընկերությունների պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, ինչպես նաև Զանգերի կենտրոնից:

Պահպանե՛ք Ձեր տեղեկատվական և ֆինանսական անվտանգությունը։
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт