Հայտարարություն

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ Telcell transfer դրամական փոխանցումների համակարգի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Գործող համակարգերի ցանկին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքի «Փոխանցումներ» բաժնում։

ՌԴ-ից դրամական փոխանցումներ կարող եք կատարել IDpay հավելվածի միջոցով՝ կցելով Ձեր VISA, Mastercard և MИР համակարգերի ռուսաստանյան ցանկացած բանկի քարտ և իրականացնել IDBank-ի հաճախորդների քարտերի/հաշիվների ակնթարթային համալրում աննախադեպ մատչելի պայմաններով՝ ընդամենը 05% միջնորդավճարով*։ Ընդ որում փոխանցումը կարող եք կատարել՝ հեռախոսի հասցեագրքից ընտրելով կամ ձեռքով մուտքագրելով ստացողի բջջային այն հեռախոսահամարը, որը կցված է IDBank-ի քարտին կամ հաշվին։

 

Հայաստանից Ռուսաստան փոխանցումը կարելի է կատարել Idram&IDBank հավելվածի միջոցով։ IDpay հավելվածին գումար փոխանցելու համար նույնպես ուղարկողը պետք է իմանա միայն ստացողի այն հեռախոսահամարը, որը գրանցված է IDpay հավելվածում։ Այս ծառայության միջնորդավճարը նույնպես առավելագույնս շահավետ է՝ ընդամենը 09%։ Ստացողը կարող է IDpay հավելվածին ստացված գումարը փոխանցել ցանկացած ռուսական բանկային քարտի և հետո տնօրինել՝ ինչպես կցանկանա։

Հնարավոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37460) 273333, (+37410) 593333 հեռախոսահամարներով, գրել Բանկի պաշտոնական կայքի առցանց սպասարկման կենտրոնին, Բանկի պաշտոնական սոցիալական էջերին

 

 

 

*տվյալ սակագինը գործում է ակցիայի շրջանակներում մինչև 31082022 թ


© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 13.02.2023 05:16
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт