IDBank-ն անցկացնում է «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ուսումնական ծրագիրը
IDBank-ը փետրվարին հայտարարել էր «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի մեկնարկի մասին, որով հնարավորություն է տալիս աշխատանքային փորձ չունեցող ուսանողներին երկու լիարժեք ամիս անցկացնել Բանկում՝ հագեցած տեսական և պրակտիկ դասընթացներով, որից հետո՝ միանալ IDBank-ի թիմին:

Ընդամենը մի քանի օրում ծրագրին դիմել է շուրջ 100 ուսանող Հայաստանի հիմնական ԲՈՒՀ-երից, որոնցից դրական թեստավորում են անցել 40-ը, այնուհետև  ընտրվել են 13-ը:

«Այսօր ցանկացած ուսանողի համար խնդիր է աշխատանք գտնել նույնիսկ գերազանցությամբ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, քանի որ գործատուները պահանջում են աշխատանքային փորձ և միշտ չէ, որ պատրաստ են օգնել ուսանողին սկսել կարիերան իրենց հետ: Ուստի IDBank-ը, կարևորելով երիտասարդ սերնդի համար նոր հնարավորություն ստեղծելը, որոշեց լուծել այս խնդիրը գոնե մի խումբ ուսանողների համար և հնարավորություն տալ նրանց Բանկի միջոցներով մասնակցել դասընթացների և այնուհետև նաև աշխատել Բանկում»,- իր խոսքում նշել է Բանկի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը:

Մարտի 1-ից ուսումնական դասընթացն արդեն մեկնարկել է, ուսուցումն իրականացվում է բաժնի և վարչության ղեկավարների մակարդակով՝ անհատական և խմբային ձևով և ներառում է Բանկային ոլորտին առնչվող կարևորագույն թեմաները: Ձեռք բերած գիտելիքները ուսանողները ծրագրի երկրորդ մասում հնարավորություն կունենան կիրառել արդեն Բանկի մասնաճյուղերում։

Սոնա Մանուչարյանի խոսքով ծագիրը թիրախավորել է սպասարկման և վաճառքի ոլորտի աշխատակիցների․ «Քանի որ Բանկի ռազմավարական նպատակներից մեկը սպասարկման որակի բարձրացումն է և հաճախորդներին անհատական մոտեցումների տրամադրումը, միևնույն ժամանակ սպասարկումը լավագույն ոլորտն է Բանկին ներսից ծանոթանալու, բանկային գործը պատկերացնելու համար, ուստի այս անգամ որոշեցինք ընտրել այնպիսի ուսանողների, որոնք համապատասխանում են սպասարկման ոլորտում աշխատելու անհրաժեշտ պարամետրերին և պատրաստ են կարիերան սկսել հենց այդ կարևորագույն օղակից»,-նշել է Սոնա Մանուչարյանը:

Ուսանողները 1 ամիս ուսուցում կանցնեն գլխամասում, որից հետո, միջանկյալ զրույցը բարեհաջող անցնելու դեպքում, 1 ամիս էլ մասնաճյուղերում տեղում կծանոթանան բուն աշխատանքին: Այդպիսով 2 ամիս անց, իրենց լավագույնս դրսևորած բացարձակ անփորձ ուսանողները լիովին պատրաստ կլինեն աշխատել Բանկում՝ համալրելով IDBank-ի նորարար թիմը:

© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 20.09.2021 11:44
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт