Իրականացրու քո գործարքները Բանկի հարմարավետ սրահներում
Պետական մարմինների հետ գործարքներն իրականացրու Բանկի հարմարավետ սրահներում։ IDBank-ն իրականացնում է պետական իշխանության մարմինների գրասենյակի գործառույթներ, որոնք ներառում են՝
- դիմողի նույնականացում
- պետական մարմինների սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձում
- անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում, փոխադրում և հանձնում իրավասու մարմնին
- խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունումը, փոխադրումը և հանձնումը ապահովելու նպատակով