Rocket Line

Rocket Line

Ստացիր հիմա, վճարիր 1, 2, 3 կամ 6 ամսում

Թվային ապառիկի արժույթը
֏
Տոկոսադրույք
0% - 21.7%
Մարման ժամկետ
1-6 ամիս
Թվային ապառիկի առավելագույն գումար
10,000,000 ֏

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Rocket Line

Rocket Line և Rocket Line 0%. ստացիր հիմա, վճարիր հետո

Թույլ տուր քեզ ավելին Rocket Line թվային ապառիկով․ ստացիր հիմա, վճարիր հետո։ Rocket Line-ը նախահաստատված սահմանաչափ է՝ առավելագույնը 10 մլն դրամ, որը կարող ես օգտագործել անկանխիկ վճարումների համար։ Քո վարկային պարտավորությունը կլինի միայն օգտագործված գումարի չափով՝ այն օգտագործելու պահից սկսած։ Rocket Line-ը հասանելի է Idram&IDBankՊրեմիում Պլյուս օգտատերերին, ովքեր սինքրոնացրել են Իդրամ և IDBank հաշիվները: 
Քո սահմանաչափը տես IDBanking.am-ում, Idram&IDBank հավելվածում կամ Idram.am-ում։ Ավելի քան 3200 առևտրային կետերում վճարելիս կարող ես օգտվել Rocket Line 0%-ից՝ առանց որևէ տոկոսադրույքի ու հավելյալ վճարի։

Գործընկերների ցանկ

Առավելություններ

Երազանքներն իրականանալու սովորություն ունեն, եթե դրանց համար կարող ես վճարել Ռոքեթ Լայնով

0 թղթաբանություն
Կարիք չկա որևէ փաստաթուղթ ներկայացնելու կամ պայմանագիր կնքելու
0% միջնորդավճար
Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Անտոկոս ապառիկի հնարավորություն
Հարյուրավոր առևտրային կետերում գործում է Rocket Line 0%
Առցանց հաստատում
Ստացիր կամ ավելացրու սահմանաչափդ առանց Բանկ այցելելու
Արագ տրամադրում
Արդեն հաստատված սահմանաչափով վարկը ստանում ես վայրկենական

Ընտրել վարկը

ՀՀ դրամ
Վարկի գումարը

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի գումարը ստորև նշված սանդղակից

I AMD
Վարկի ժամկետը, ամիս

Անհրաժեշտ է ընտրել Ձեզ համար նախընտրելի վարկի ժամկետը ստորև նշված սանդղակից

1 ամիս 6 ամիս
Վճարման եղանակը

վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ)

Հարգելի հաճախորդ, սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոփոխվել:

Ձեզ կարող է հետաքրքրել

Վարկային գծեր
Ստացիր շահավետ վարկային գիծ Visa կամ Mastercard կրեդիտային քարտով

Մինչև 45 օր արտոնյալ ժամկետ
Օգտագործիր գումարն առանց տոսոկների մինչև հաջորդ ամսվա 15-ը
Արժույթի ընտրություն
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով, եվրոյով և ԱՄՆ դոլարով
0% միջնորդավճար
Վարկի դրամադրման համար որևէ միջնորդավճար չի սահմանվում

Ձեզ կարող է հետաքրքրել

Արագ վարկային գծեր
Ստացիր վարկային գիծ հաշված րոպեների ընթացքում

Արագ տրամադրում
Առցանց դիմելու դեպքում վարկի հաստատումը տևում է մինչև 5 րոպե
Մինչև 45 օր արտոնյալ ժամկետ
Օգտագործիր գումարն առանց տոկոսների մինչև հաջորդ ամսվա 15-ը
0% միջնորդավճար
Վարկի տրամադրման համար որևէ միջնորդավճար չի սահմանվում

Ձեզ կարող է հետաքրքրել

Արագ վարկ
Ստացիր մինչև 10,000,000 ֏ վարկ հաշված րոպեների ընթացքում

Արագ տրամադրում
Վարկի հաստատումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում
Արժույթի ընտրություն
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
Անվճար քարտ
Վարկառուները ստանում են ArCa Classic քարտ առանց տարեկան սպասարկման վարձի

Համեմատել այլ վարկի հետ

Rocket Line
Rocket Line
Արդեն հաստատված սահմանաչափով վարկը ստանում եք վայրկենական
Բազմաթիվ առևտրային կետերում գործում է Rocket Line 0%՝ առանց տոկոսադրույքի։
Սահմանաչափը ստանալու կամ ավելացնելու համար դիմում եք առանց Բանկ այցելելու։
Կարիք չկա որևէ փաստաթուղթ ներկայացնելու կամ պայմանագիր կնքելու
Վարկի տրամադրման համար որևէ միջնորդավճար չի սահմանվում։
Տոկոսադրույքը հաշվարկվում է միայն օգտագործված սահմանաչափի օգտագործած օրերի համար։
Արագ վարկ
Rocket օնլայն վարկ
Արագ վարկային գծեր
Վարկային գծեր
Վարկի հաստատումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Վարկառուները ստանում են ArCa Classic քարտ առանց տարեկան սպասարկման վարձի
Վարկի հաստատումը տևում է մինչև 5 րոպե
Սահմանաչափը ստանալու համար դիմում եք առցանց՝ առանց Բանկ այցելելու և առանց թղթաբանության
Կարիք չկա որևէ փաստաթուղթ ներկայացնելու
Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Առցանց դիմելու դեպքում վարկի հաստատումը տևում է մինչև 5 րոպե
Օգտագործիր գումարն առանց տոկոսների մինչև հաջորդ ամսվա 15-ը
Վարկի տրամադրման համար որևէ միջնորդավճար չի սահմանվում
Օգտագործեք գումարն առանց տոսոկների մինչև հաջորդ ամսվա 15-ը
Վարկատեսակը հասանելի է ՀՀ դրամով, եվրոյով և ԱՄՆ դոլարով
Վարկի դրամադրման համար որևէ միջնորդավճար չի սահմանվում

Հատուկ առաջարկ

Rocket Loan

Ստացիր մինչև 10 մլն դրամի չափով առցանց վարկ՝ հրթիռային արագությամբ, առանց որևէ միջնորդավճարի և եկամուտը հաստատող փաստաթղթի։ Դիմիր Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am հարթակով և ստացիր վարկը անմիջապես հավելվածում՝ մինչև 5 րոպեի ընթացքում։

Rocket Line - Հատուկ առաջարկներ
Վարկի նպատակ
սպառողական՝ անկանխիկ վճարումներ1 կատարելու նպատակով
Արժույթ
ՀՀ դրամ
Նվազագույն սահմանաչափ
10,000
Առավելագույն սահմանաչափ
10,000,000
Սահմանաչափի ներքո տրամադրվող վարկի նվազագույն գումար
3,000
Սահմանաչափի ներքո տրամադրվող վարկի առավելագույն գումար
10,000,000
Տարեկան անվանական տոկոսադրույք
0% - 21.7%
Տարեկան փաստացի տոկոսադրույք
0% - 23.81%
Վարկի նվազագույն ժամկետ
1 ամիս
Վարկի առավելագույն ժամկետ
6 ամիս
Տրամադրման եղանակ
Անկանխիկ` հաճախորդի ընթացիկ հաշվի միջոցով. 1)«IDBanking» և Idram Internet Payment System համակարգերի առցանց հարթակներում

2)«Idram Mobile Wallet» հավելվածում
Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ
Ժամկետի վերջում
Ապահովվածություն
Վարկարժանության գնահատական
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
Չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
Չի սահմանվում
Վարկային հաշվի սպասարկման վճար
Չի սահմանվում
Ընթացիկ հաշվի բացման վճար
Չի սահմանվում
Ապահովագրություն
Չի պահանջվում
Կարգավիճակ
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ
Տարիքային սահմանափակում
Վարկառուի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 70 տարեկանը
Ժամկետանց վարկի գծով օրական տույժ
0.1%
Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական տույժ
0.1%
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Չի սահմանվում
Վարկի վաղաժամկետ մարում պահանջելու հիմքեր
Բանկն իրավասու է պահանջել վարկի վաղաժամկետ մարում, եթե

1) վարկի ստացման համար ներկայացված տեղեկությունը կեղծ կամ անարժանահավատ է

2) հաճախորդը չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները

3) այլ հիմքեր` համաձայն պայմանագրի
Վարկի տրամադրման դրական գործոններ
1) դրական վարկային պատմություն 2) վարկարժանության դրական գնահատական 3) բավարար դրամական հոսքեր
Վարկի մերժման գործոններ
1) բացասական վարկային պատմություն

2) վարկարժանության բացասական գնահատական

3) անբավարար դրամական հոսքեր

4) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում

5) այնպիսի տեղեկատվության առկայություն, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը

6) հաճախորդի էլեկտրոնային փոստի բացակայություն

7) այլ գործոններ
Որոշման կայացման առավելագույն ժամկետ
5 րոպե
Վարկառուին վարկի վերաբերյալ կայացված որոշման մասին տեղեկատվության տրամադրման առավելագույն ժամկետ
5 րոպե
Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր
1) «IDBanking» համակարգի առցանց հարթակ՝ IDBanking.am

2)«Idram Mobile Wallet» բջջային հավելված

3)«Idram Internet Payment System»
Որոշման վավերականության առավելագույն ժամկետ
1 աշխատանքային օր:Եթե «Rocket Line» վարկը տրամադրվում է Բանկում գործող վարկերին (գույքի գրավով ապահովված և/կամ անգրավ վարկեր) կից, ապա որոշման վավերականության ժամկետը սահմանվում է տվյալ վարկի որոշման ժամկետին համապատասխան՝ համաձայն տվյալ վարկատեսակի տեղեկատվական ամփոփագրի

Սակագնային արխիվ

02.04.20 -ից գործող սակագներ
440.65 KB
02.04.20 -ից գործող սակագներ
776.81 KB
10․10․20 -ից գործող սակագներ
818.84 KB
15.12.20 -ից գործող սակագներ
760.32 KB
30.06.20 -ից գործող սակագներ
442.34 KB
Պահանջվող փաստաթղթեր
76.63 KB
Ոչ, սահմանաչափը տրամադրվում է այն դեպքում, երբ դուք հանդիսանում եք և՛ Իդրամի, և՛ IDBank-ի հաճախորդ, այսինքն՝ երկու ընկերությունների համատեղ հարթակի օգտատեր եք։ Բանկի հաճախորդ դառնալու համար Բանկ այցելելու անհրաժեշտություն չկա։ Անմիջապես Idram&IDBank հավելվածից կարող եք անցնել հեռավար նույնականացում, դառնալ Բանկի հաճախորդ և օգտվել Rocket line սահմանաչափից և հարթակի մյուս բոլոր ծառայություններից ու առավելություններից։
Rocket Line-ով կարելի է վճարել Idram&IDBank հավելվածում առկա 350-ից ավելի ինտեգրված ծառայությունների դիմաց, ինչպես նաև Իդրամ գործընկերների մոտ՝ 8000-ից ավելի վաճառակետերում՝ QR կամ NFC վճարումներ կատարելիս։
Rocket Line-ը գործում է 6500-ից ավել վաճառակետերում, իսկ մի շարք կետերում նախատեսված է նաև Rocket Line 0%-ով գնումներ կատարելու հնարավորություն։ Rocket line-ով կարող եք գնել ցանկացած ապրանք՝ վճարելով 3 կամ 6 ամիս հետո՝ կախված առևտրի և սպասարկման կետի նախատեսած պայմաններից։
Պետք է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ և համապատասխան դիմում գրել, ինչից հետո Ձեր սահմանաչափը կզրոյանա և այլևս ակտիվ չի լինի։
Rocket Line սահմանաչափը տրամադրվում է Իդրամի Պրեմիում պլյուս հաճախորդներին։ Սակայն դրանից օգտվելու համար անհրաժեշտ է դառնալ Բանկի հաճախորդ՝ անցնել նույնականացում և սինքրոնացնել հաշիվները։
Օգտագործված սահմանաչափերը հնարավոր է մարել Ձեր կողմից ընտրված ժամանակահատվածում՝ 1, 2, 3 կամ 6 ամսում՝ վճարելով Ձեզ հարմար ցանկացած պահին։ Rocket Line սահմանաչափը տարբերվում է սովորական վարկերից վճարման պարտադիր գրաֆիկի բացակայությամբ։
Rocket Line 0%-ի դեպքում չկան միջնորդավճարներ և թաքնված վճարներ, Դուք վճարում եք միայն ապրանքի գումարը և ոչ մի լումա ավել։ Rocket Line 0%-ը հնարավորություն է տալիս նաև նվազեցնել ձեր անշարժ գույքի գրավով վարկի տոկոսադրույքը մինչև 2 տոկոսային կետով, եթե այն օգտագործեք ձեզ հետ կնքված պայմանագրով սահմանված չափերով։
Նախքան օգտագործումն անհրաժեշտ է միացնել համապատասխան ֆունկցիան՝ սեղմելով «Օգտագործել սահմանաչափը վճարելիս» կոճակի վրա։ Rocket Line-ով վճարում կարելի է կատարել այն դեպքում, երբ վճարման ենթակա գումարը 3000 ՀՀ դրամ և ավելի է։ Սահմանաչափը կարելի է օգտագործել՝ ընտրելով դրա մարման ժամկետը՝ 1-6 ամիս։
Այո, սահմանաչափը կարող է զրոյացվել, եթե հաճախորդը խախտում է վճարման ժամկետները, չի կատարում Բանկի նկատմամբ իր այլ վարկային պարտավորությունները, հայտնվում է սև ցուցակում և այլն։
Այո, հնարավոր է, պարզապես պետք է մայր գումարից բացի վճարել նաև մարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարը, իսկ կանխավճարված տոկոսների առկայության դեպքում Բանկը, գործառանական օրվա փակման ժամանակ, այն կվերադարձնի հաճախորդի բանկային հաշվին։
Rocket Line սահմանաչափը տրամադրվում է, եթե Idram&IDBank հավելվածի Պրեմիում պլյուս օգտատեր եք և IDBank-ի հաճախորդ։ Այդ դեպքում Բանկը կարող է Ձեզ համար սահմանել նվազագույն սահմանաչափ՝ սկսած 10,000 ՀՀ դրամից։ Ընդ որում՝ դրա համար չի ստուգվում հաճախորդի վարկային պատմությունը, Բանկ դիմելու անհրաժեշտություն նույնպես չկա։ Սահմանաչափը կհայտնվի Ձեր Idram&IDBank հավելվածի առաջին էջում ավտոմատ կերպով։ Դուք կարող եք օգտագործել սահմանաչափն ըստ անհրաժեշտության, իսկ չօգտագործված գումարի դիմաց տոկոսադրույք չի հաշվարկվում։
Օգտագործված սահմանաչափի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ՝ պարզապես սեղմելով Idram&IDBank հավելվածի առաջին էջում Rocket Line սահմանաչափի կանաչ գծի վրա կամ Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնում Rocket Line վարկերի տակ։
Տոկոսադրույքը կազմում է 23․98%, ինչն առաջին հայացքից կարող է բարձր թվալ, բայց նման վարկատեսակները շուկայում ավելի ցածր տոկոսներով տրամադրելու դեպքում գանձվում են բավականին բարձր միջնորդավճարներ, սպասարկման վճարներ, իսկ մեզ մոտ չկա որևէ թաքնված վճար, ամեն ինչ պարզ է և թափանցիկ։ Սա փաստացի տոկոսադրույքն է։
Rocket line-ի սահմանաչափը կարող է կազմել 10,000-ից մինչև 10 մլն ՀՀ դրամ՝ կախված հաճախորդի լոյալությունից և վարկային պատմությունից։ Սահմանաչափն ավելացնելու համար հաճախորդը կարող է հենց Idram&IDBank հավելվածից կամ IDBanking.am առցանց հարթակից դիմել Բանկ, տալ ԱՔՌԱ համաձայնություն, և ըստ նրա վարկարժանության գնահատականի՝ Բանկը կա՛մ կտրամադրի առավել բարձր սահմանաչափ, կա՛մ կթողնի սահմանաչափն անփոփոխ, կա՛մ կմերժի սահմանաչափի տրամադրումը։
Այո, սահմանաչափը կամ դրա մի մասն օգտագործելուց հետո, Ձեր ընտրած ժամկետում վճարումները կատարելու դեպքում սահմանաչափը կվերականգնվի։
© 2022 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 25.05.2022 04:41
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт