Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ փոփոխություններ են տեղի ունեցել IDBank-ի քարտերի և հաշիվների տեղեկատվական ամփոփագրերում։ Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդների համար սահմանվել են հաշիվների բացման և հաշիվների ու քարտերի սպասարկման սակագներ։ Բացի այդ, ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդների քարտերից և հաշիվներից Բանկի POS-տերմինալների միջոցով կանխիկացման համար նոր սակագներ են սահմանվել։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով համապատասխան հղումներով` ArCa Classic, Mastercard Standard, Mastercard Gold, Idram Rocket Visa, Transfer, Visa Digital, Visa Gold դեբետային, Visa Signature դեբետային, Visa Infinite դեբետային, Visa Platinum կրեդիտային, Visa Signature կրեդիտային, Visa Infinite կրեդիտային, Բանկի սակագներ